Փաշինյան. Քաղաքացու օրվա հետ կապված քննադատություն կա, հա՞
ՀՀ կառավարության որոշմամբ՝ ապրիլի վերջին շաբաթ օրը սահմանվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր: Լրագրողները հետաքրքրվեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանից, թե ինչպե՞ս պետք է նշել այդ օրը՝ լինելո՞ւ է հանդիսավոր միջոցառում, երթ, նա ասաց, որ դեռ չգիտի, առաջին հերթին պետք է հասկանալ, թե քաղաքացիներն ինչպես են ուզում նշել իրենց օրը։
Հարցին՝ քննադատություններ կան քաղաքացու օրվա հետ կապած, թե հեղափոխության գնահատականը պատմությունը պետք է տար, ճիշտ չէ, որ նույն իշխանությունն է այդպիսի օր սահմանում, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Քաղաքացու օրվա հետ կապված քննադատություն կա, հա՞։ Քաղաքացու հաղթանակի օր նշանավորելու հետ կապված քննադատություն կա՞։ Տարիներ հետո արդեն երևում է, ի՞նչ խնդիր կա։ Այդ օրը կտեսնենք՝ մարդիկ տոնում են, թե չեն տոնում»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան