Համապետական շաբաթօրյակին մարզերում մաքրվել է 473 աղբակույտ, փակվել է 36 աղբանոց, հիմնվել է նոր այգի
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն ամփոփել է մարտի 23-ին կայացած համապետական շաբաթօրյակի արդյունքները:
Ըստ ՀՀ մարզերից ստացված տեղեկատվության՝ ընդհանուր առմամբ ՀՀ մարզերում շաբաթօրյակին մասնակցել են հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, մարզային ու համայնքային ենթակայության հիմնարկների, մասնավոր ընկերությունների աշխատակիցներ, քաղացաքացիական հասարակության կազմակերպությունններ, դպրոցականներ, ուսանողներ և բազմաթիվ կամավորներ։ Շաբաթօրյակին ներգրավվել է 1920 միավոր տեխնիկա ,և կիրառվել են մաքրման տարբեր տեսակի շուրջ 55 300 գործիքներ։
Աղբից մաքրվել են փողոցներն ու բակերը, միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհներն ու ճանապարհամերձ , անտառամերձ տարածքները, այգիները, պուրակները, պատմամշակութային հուշարձանների տարածքները։ Լվացվել են բազմաթիվ հուշարձաններ։ Հեռացվել են չշահագործվող ավտոմեքենաների թափքերը և տարածքները մաքրվել են։ Կատարվել են ծառատնկման աշխատանքներ, ընդ որում՝ ՀՀ Արմավիրի մարզում հիմնվել է նոր այգի՝ 1000-ից ավելի ծառատունկ է կատարվել։
Դրա հետ մեկտեղ, ՀՀ մարզերում մաքրվել է 473 աղբակույտ, փակվել /հողածածկվել/ է 36 աղբանոց։
Հարակից հրապարակումներ`
- Փյունիկը միացել է համապետական շաբաթօրյակին
- Յուրաքանչյուր քաղաքացի առավել ոգևորությամբ և սրտացավությամբ պետք է մոտենա համապետական շաբաթօրյակին
- Համապետական շաբաթօրյակ է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան