Ռուս հաղորդավար Յուրի Նիկոլաևը շտապ հոսպիտալացվել է
ՌԴ ժողովրդական արտիստ Յուրի Նիկոլաևը շտապ հոսպիտալացվել է: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն։
Նշվում է, որ 70-ամյա արտիստը հանկարծակի կորցրել է գիտակցությունը և ընկնելու ժամանակ գլուխը ուժեղ հարված է ստացել։
Ըստ աղբյուրի՝ Նիկոլաևը տեղափոխվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկը, որտեղ նրա մոտ ախտորոշել են ուղեղի ցնցում, գլխի փակ վնասվածք, ինչպես նաև՝ դեմքի վրա հեմատոմա:
Նշենք, որ 2007 թվականին Նիկոլաևի մոտ հայտնաբերել էին աղիքային քաղցկեղ: Չարորակ ուռուցքը հայտնաբերել էին վաղ շրջանում և բժիշկներին հաջողվել է այն հեռացնել։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան