
Ավստրիայի նախագահը Վիեննայում ընդունելու է Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին
Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը մարտի 29-ին ծրագրում է առանձին հանդիպումներ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հաղորդագրությունը տեղադրված է Ավստրիայի նախագահի կայքում։
Սկզբում նա իր նստավայրում կընդունի վարչապետ Փաշինյանին։
Ավելի վաղ «Ինտերֆաքս»-ը, վկայակոչելով Ավստրիայի մայրաքաղաքում ունեցած իր դիվանագիտական աղբյուրները, գրել էր, որ մարտի 29-ին Վիեննայում կայանալու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին