Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հստակեցնելու՝ ՀՔԾ մերժման որոշման դեմ ներկայացված բողոքը դատարանը մերժել է
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Արման Հովհաննիսյանի, այսօր մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքը: Հայտնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդություն էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն՝ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հստակեցնելու վերաբերյալ, ինչը, սակայն, ՀՔԾ-ի կողմից մերժվել էր:
Հիշյալ որոշումը պաշտպանական խումբը բողոքարկել էր դատարան: Մերժման վերաբերյալ դատարանի որոշումը պաշտպանական խմբին դեռ չի տրամադրվել:
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Ալումյանը՝ «ճկուն ողնաշար» ունեցող դատավորների, Մարտի 1-ի գործի բացահայտման մասին
- Վճռաբեկ դատարանին ինչ-որ բան հասկացնելու ամենապարզ ճանապարհը Եվրոպական դատարանն է. Հայկ Ալումյան
- Գործն իրականում ջուր է. Հայկ Ալումյան
- Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ժամանակը ևս երկու ամսով երկարացնելու դատարանի որոշումը բողոքարկվել է
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբան. Վերաքննիչի որոշումը կբողոքարկենք
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբ. Խափանման միջոցի վերաբերյալ դատական ակտն անհիմն է և չպատճառաբանված
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան