Արամ Առաջինը կմեկնի Հալեպ
Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոս մեկնելու է Սիրիա՝ առաջիկա շաբաթ օրը վերաօծելու Հալեպի Սրբոց Քառասնից Մանկանց մայր եկեղեցին։ Կիլիկիո կաթողիկոսարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այդ մասին նա հայտարարել է Անթիլիասի Մայր տաճարում։
Արամ Առաջինը նշել է, որ վերջին յոթ տարիներին Սիրիան գտնվում էր տագանապի մեջ։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի խոսքով, այսօր սիրիահայությունը սկսել է իր հավաքական վերականգնման ընթացքը։
Արամ Առաջինի խոսքը՝ տեսանյութում։
Քառասուն նահատակների տաճարը գտնվում է Հալեպի քրիստոնեական Ջդեյդե թաղամասում: Տաճարը կառուցվել է 15-րդ դարում։ 1616թ. -ին Քառասուն նահատակների Մայր տաճարը գրեթե ամբողջությամբ վերականգնվել է և ընդարձակվել: Մեծ հետաքրքրություն է ներկայացնում հատկապես 1912թ. -ին կառուցված տաճարի զանգակատունը` հանդիսանալով Հալեպում բարոկկո ճարտարապետության եզակի օրինակներից մեկը: Եկեղեցին պայթեցվել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից 2015 թվականի ապրիլին։
Հարակից հրապարակումներ`
- Հալեպում վերածնվում է փոքր մասնավոր բիզնեսը
- Հալեպում ականների պայթյուններից խաղաղ բնակիչներ են զոհվել
- Հալեպում օծվել է Հայաստանի դրոշը
- Հալեպում պայթեցված հայկական եկեղեցին գարնանը կվերաբացվի
- Հալեպում և Համայում գրոհայինները կրակել են բնակավայրերի ուղղությամբ
- Հալեպում պատերազմից հետո բացվել է առաջին ավտոդպրոցը
- Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս. Երբեմնի ծաղկուն գաղութից մնացել է 14-15 հազար հալեպահայ
- Սիրիայի քրիստոնյաները Դամասկոսում և Հալեպում նշել են Սուրբ ծնունդը
- Հալեպում պատերազմից հետո վերականգնվել է շուրջ 130 դպրոց
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում