Միգրանտների նոր քարավանը Մեքսիկայից շարժվում է դեպի ԱՄՆ
Կենտրոնական Ամերիկայի երկրներից միգրանտների քարավանը սկսել է շարժվել Մեքսիկայի սահմանից Գվատեմալայով դեպի ԱՄՆ։ Ռիա նովոստի հաղորդմամբ, գրում է Noticias24-ը։
Նշվում է, որ միգրանտների խումբը կազմված է 1,2 հազար մարդուց։ Շուրջ 2 ամիս նրանք անցկացրել են սահմանամերձ Տապաչուլա քաղաքում, որպեսզի շարժվեն ամերիկյան սահման։ Որոշ տվյալներով, նրանց թվում կան նաև Կուբայի քաղաքացիներ։
Վերջին նմանատիպ քարավանը սկսել է շարժվել հունվարին Հոնդուրասից։ Այդ ժամանակ միգրանտների թիվը 400 է։
Տարբեր տվյալներով, ԱՄՆ սահմանին հավաքվել է 6-9 հազար մարդ։ ԱՄՆ մի քանի հազար զինծառայող է տեղափոխել սահման անվտանգությունն ապահովելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին