«Նոր կառավարությունը ողջունեց «Հայաստան» ցուցահանդեսը՝ նվազեցնելով դրանում քաղաքական թշնամիների դերակատարումը»
Eurasianet կայքն անդրադարձել է Նյու Յորքի «Մետրոպոլիտան» թանգարանում «Հայաստան» խորագրով ցուցահանդեսին՝ այն անվանելով «բլոկբաստեր», որը Հայաստանի նախկին իշխանություններին էին նախաձեռնել։ Հոդվածագիրը գրում է, որ Հայաստանի կառավարությունը ոգևորությամբ աջակցեց Նյու Յորքի ցուցահանդեսին՝ նվազեցնելով այս գործում իր քաղաքական թշնամիների ունեցած դերը։
Հոդվածում նշվում է, որ «Հայաստան» ցուցահանդեսը միանշանակ գովաբանվում է, սակայն Փաշինյանի կառավարությունն իրեն հեռու է պահում այն մարդուց, որն այն շարժման մեջ է դրել․ Վիգեն Սարգսյան՝ երկար տարիներ նախկին իշխանության բարձրաստիճան պաշտոնյա։
Eurasianet-ի հետ հարցազրույցում Սարգսյանն ասել է, որ ցուցահանդեսի միտքը ծագել է դեռևս 2015թ․-ի սեպտեմբերին, երբ ինքը դեռ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարն էր ու ՀՀ նախագահն այցելել էր Նյու Յորք։ Հենց Նյու Յորքում Սարգսյանը «Մետրոպոլիտան» թանգարանում ցուցահանդես կազմակերպելու միտքը քննարկում է Ասո Թավիթյանի հետ, որը մշակութային հաստատությունների, այդ թվում նաև «Մետրոպոլիտան» օպերայի մեծ դոնորներից է։ Հաջորդ օրն արդեն տեղի է ունեցել թանգարանի ներկայացուցչի հետ։
«Երբ «թավշյա հեղափոխությունից հետո» այն բացվեց, նոր իշխանությունները ողջունեցին այն»,-ասվում է հոդվածում ու նշվում, որ այդ ժամանակ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին ուղղված հարցին, թե նախորդներն են ցուցահանդեսի նախաձեռնողները, պատասխանել էր, որ տեղյակ չէ նախաձեռնության մանրամասներին։
Ցուցահանդեսի բացումից որոշ ժամանակ անց, երբ Փաշինյանն այցելեց Նյու Յորք ու թանգարան, նա շնորհակալություն հայտնեց ցուցահանդեսին աջակցություն ցուցաբերածներին՝ չնշելով Սարգսյանին։
Վիգեն Սարգսյանն էլ eurasianet-ին ասել է, որ այն փաստը, որ ցուցահանդեսը տեղի ունեցավ, արդեն իրեն ամենաերջանիկ մարդն է դարձնում։
Նշվում է, որ ցուցահանդեսը, որը փակվեց հունվարին, մեծ նշանակություն ունեցավ ու դրական լայն արձագանք ստացավ միջազգային մամուլում։ Սակայն եղավ նաև բացասական արձագանք, մասնավորապես պատմաբան Կլոդ Մութաֆյանի կողմից, որը ցուցահանդեսն անվանել էր «լիակատար փախողում», ոչ արժանի «Մետրոպոլիտան» թանգարանին։
Անկախ բացթողումներին՝ հայերը ողջունեցին ցուցահանդեսը։
Կալիֆորնիայի համալսարանի արվեստի պատմության պրոֆեսոր Հեղնար Զեյթլիան Վիտենպողն այն անվանել էր «ողջ կյանքի համար մեկ հնարավորություն» տեսնել այս ցուցահանդեսը, քանի որ տարիներ անց հակասությունները կմոռացվեն, իսկ ցուցադրությունն ու կատալոգը կմնան։
Ինչպես գրել է հոդվածագիր Գրիգոր Աթանեսյանը թվիթերում, այս հոդվածը ցույց է տալիս Փաշինյանի թիմի PR ռազմավարությունը․ կրեդիտներ ստանալ դրական ամեն ինչի համար, մեղադրել նախորդներին բոլոր դժվարությունների մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Նյու Յորքում ներկայացվում են հայկական ժառանգության անգին գլուխգործոցները
- «Մետրոպոլիտեն» թանգարանում ներկայացվելու է քրիստոնյա Հայաստանը