Մանվել Գրիգորյանը կրկին տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից այսօր տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը Panorama.am-ին հայտնեց, որ տեղափոխման պատճառը ոչ թե առողջության վատթարացումն է, այլ հերթական հետազոտությունը։
Նշենք, որ արդեն փետրվարին Մանվել Գրիգորյանը մի քանի օր գտնվել է «Նաիրի» բժշկական կենտրոնում՝ ստացիոնար բուժման։
Մ. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:
Նա կալանավորվել էր 2018 թ. հունիսի 19-ին, սակայն դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Բողոքը բավարարվել էր, և Մ. Գրիգորյանը հունվարի 22-ին կրկին կալանավորվել է։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻԵԴ-ը հետաձգել է Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելու հարցի քննությունը
- ՀՔԾ-ն չի մեկնաբանում Մանվել Գրիգորյանի՝ ցուցմունք տալուց հրաժարվելու լուրը
- Մանվել Գրիգորյանի գործով մինչև մարտի 11-ը կողմերին ժամանակ է տրվել
- Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանավորված
- Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու հարցով դատարանը խորհրդակցական սենյակ է հեռացել
- Մանվել Գրիգորյանի փաստաբանը մեղադրանքի մի մասով դադարեցնում է նրա պաշտպանությունը
- Մանվել Գրիգորյանի մոտ առաջացել է հիմնական հիվանդություններից մեկի դեկոմպենսացիա
- Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին