ԱԻՆ ՓԾ-ում մարտի 18-24-ը գրանցվել է 339 դեպք
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մարտի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 339 դեպք, որից 195-ը՝ արտակարգ:
ԱԻն-ից հայտնում են, որ նշված ժամանակահատվածում արձանագրվել է 114 կենցաղային կանչ, 123 հրդեհ, 55 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 2 և տուժել 70 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 3 քաղաքացի:
Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 16 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 46 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 26 տրանսպորտային միջոց:
Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 7 դեպք, որի հետևանքով տուժել է 14 քաղաքացի:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան