Սաիյան. Կառավարության կողմից նախագիծը համարվել է անհետաձգելի
Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովն այսօրվա նիստում քննարկում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը նշեց, որ նախագիծը մեկ հիմնական նպատակ ունի՝ իսպառ բացառել ծայրահեղ աղքատության ռիսկը կենասթոշակառուների շրջանում։
Հիշեցնենք, որ նախագծով նվազագույն կենսաթոշակը պետք է լինի 25500 դրամ:
«Հայաստանում շուրջ կես միլիոն կենսաթոշակառու կա, շուրջ 17 հազար թոշակառուների ստացած գումարը ցածր է ծայրահեղ աղքատության շեմից։ Նախագծի ընդունումից հետո դրան կտրվի հետադարձ ուժ: Այսինքն՝ կվերահաշվարկվի հունվարի 1-ից և կվճարվի քաղաքացիներին»,- նշեց Սաիյանը։
Նա նաև հավելեց, որ կառավարության կողմից նախագիծը համարվել է անհետաձգելի։
Հարակից հրապարակումներ`
- Նվազագույն կենսաթոշակի չափը բարձրացվում է
- Կառավարությունն առաջարկում է 2019 թ-ի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը սահմանել 25 500 դրամ
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին