Արմավիրում վճարային տերմինալից գողություն կատարած անձինք բերման են ենթարկվել
«ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ Արմավիրի մասնաճյուղից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել, որ մարտի 24-ին ժամը 06.28-ի սահմաններում, 2 անձինք դիմակավորված մտել են Արմավիր քաղաքի Մյասնիկյան փողոցի 15/Ա հասցեում գործող նշված մասնաճյուղի բաց սրահ, հարմարեցված գործիքով կտրել-բացել են վճարային տերմինալի դուռը և գողացել են ամբողջ գումարը:
Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 19.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժին բերման են ենթարկվել 2001 թ. ծնված Հակոբ Խ.-ն՝ իր վարած «Porshe Kayene» մակնիշի ավտոմեքենայով, և 2002 թ. ծնված Սերգեյ Մ.-ն: Նրանք տվել են խոստովանական բացատրություններ:
Վնասի չափը պարզվում է: Կատարվում է քննություն: