Բենքսին՝ Աթենքում իր աշխատանքների ցուցահանդեսի մասին
Բրիտանացի նկարիչ Բենքսին հայտարարել է, որ Հունաստանի մայրաքաղաքում բացված իր աշխատանքների ցուցահանդեսը կեղծիք է։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին նշված է նկարչի կայքում։
«Անցկացվել է Բենքսիի ցուցահանդեսների ալիք, որոնցից որևէ մեկը չի եղել համաձայնեցված»,- նշված է հաղորդագրությունում։
Նա գրել է, որ խոսքը գնում է Աթենքում, Բրյուսելում, Ամստերդամում, Մադրիդում և այլ քաղաքներում ցուցահանդեսների մասին։ Նկարիչը նաև նշել է, որ այդ միջոցառումները իր հետ համաձայնեցված չեն եղել։ Բենքսին կոչ է արել այդ ցուցահանդեսներին վերաբերել համապատասխանաբար։
Հարակից հրապարակումներ`
- Բենքսիի նկարը «վնասազերծել» են և ցուցադրել Բադեն-Բանդենում
- Փարիզում գողացել են Բենքսիի նկարով դուռը
- Բենքսիի աշխարհը՝ լուսանկարներում
- Բենքսիի՝ աճուրդում «ինքնաոչնչացված» նկարը կցուցադրվի Գերմանիայում
- Բենքսին՝ Միլանում
- Բենքսիի ևս մեկ նկար «կմահանա»
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան