Մեյը խոսել է իր հրաժարականի մասին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հրաժարական կտա, եթե խորհրդարանը հավանություն տա իր կառավարության առաջարկին Եվրամիությունից երկիրը դուրս գալու գործարքի վերաբերյալ։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին Թվիթերում գրել է ITV հեռուստաալիքի քաղաքական մեկնաբան Ռոբերտ Պետերոսնը՝ հղում անելով իր աղբյուրին։
Նրա խոսքով, Մեյը հայտարարել է «Բրեքսիթի» կողմնակից նախարարներին, որ կհեռանա, բայց լրացուցիչ պայմաններ չի հայտնել։ Խոսակցությունը կայացել է նրա Չեկերսում գտնվող առանձնատանը։ Պետերսոնը կարծում է, որ չարժե հավատալ նրա խոսքերին։
Հարակից հրապարակումներ`
- Բրիտանիայի պատգամավորները երկրորդ անգամ մերժեցին Մեյի Բրեքսիթի գործարքը
- Թերեզա Մեյը հայտնվել է Բրյուսելի ու Բրիտանիայի պառլամենտի միջև
- Թերեզա Մեյը վերապրեց անվստահության երկրորդ քվեարկությունը
- Թերեզա Մեյը լքել է ԵՄ-ի՝ Բրյուսելում ընթացող գագաթնաժողովը