ՌԴ-ն դիտորդներ չի ուղարկի Ուկրաինա
Ռուսաստանը Ուկրաինայում կայանալիք ընտրություններին չի ուղարկի դիտորդներ։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ից։
«Ռուսաստանի Դաշնությունը ստիպված է հրաժարվել Ուկրաինա դիտորդներ ուղարկելուց, որպեսզի այնտեղ նրանց չենթարկի ակնհայտ հետապնդման վտանգին»,- նշված է ԱԳՆ հայտարարությունում։
Ավելի վաղ Ուկրաինան հրաժարվել էր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության կազմում հավատարմագրել 24 ռուս դիտորդի։ ՌԴ ԱԳՆ Կիևի այդ որոշումը որակել էր անօրինական և խտրական։
Ուկրաինայում նախագահական ընտրությունները կայանալու են մարտի 31-ին։
Հարակից հրապարակումներ`
- Կատակերգու Զելենսկին կարող է դառնալ Ուկրաինայի նախագահ
- Ռուս լրագրողներին թույլ չեն տալիս լուսաբանել ուկրաինական ընտրությունները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին