Բաքվում հրդեհ է բռնկվել առևտրային կենտրոնում
Բաքվի Նիզամինյան շրջանում, որտեղ տեղակայված են տարբեր առևտրային կենտրոններ, հրդեհ է բռնկվել։ Հաղորդվում է, որ հրդեհը Դիգլաս առևտրային կենտրում է։
Տեղում աշխատում են ոստիկանության ու արտակարգ իրավիճակների աշխատակիցները։
Տեղեկատվության համաձայն, առևտրային կենտրոնում գործում է մոտ 500 խանութ, իսկ ընդհանուր վնասը գնահատվում է մոտ 30 մլն մանաթ:
Ոստիկանության աշխատակիցները տարածքից հեռացրել են խանութների սեփականատերերին, որոնք փորձում էին փրկել իրենց ապրանքները։
Հրդեհը բռնկվել է խանութներից մեկում ու տարածվել ամբողջ 4 հարկերում։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին