ԵԽԽՎ համազեկուցողները ողջունում են ՀՀ-ում բարեփոխումների մեկնարկն ու կոչ անում կոնկրետ արդյունքների հասնել
«Հայաստանի իշխանությունները շատ լավ գիտեն բնակչության շրջանում բարձր փոփոխությունների ակնկալիքները: Ուստի կարևոր է, որ այժմ ձևավորվող բարեփոխումները հանգեցնեն կոնկրետ և շոշափելի արդյունքների», - այս մասին հայտարարել են Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի մոնիտորինգի հարցով համազեկուցողներ Յուլյա Լովոչկինան (Ուկրաինա) և Անդրե Շիրցելը (Սլովենիա)՝ մարտի 12-ից 14-ը Երևան կատարած այցից հետո։
ԵԽԽՎ համազեկուցողները ողջունել են պատգամավորների պարտավորությունը՝ Ազգային ժողովին տալ կենտրոնական դերակատարում ինստիտուցիոնալ համակարգում և գործադիր իշխանության անդամների ցանկությունը` իշխանության ավելի լավ բաշխման համար:
«Հայաստանում իշխանության «ուղղաձիգ» ավանդույթը հին է, և ցանկացած հռչակված ցանկություն՝ հաստատել ուժերի իրական հավասարակշռություն, կարելի է միայն ողջունել», - ասում են համազեկուցողները, ընդգծելով, որ դա կարող է օգնել իրական ժողովրդավարական մշակույթի արմատավորման համար՝ նշանավորվելով Հայաստանում հանդուրժողականությամբ և բազմակարծության ընդունմամբ:
Նշվում է, որ իրենց հանդիպումների ժամանակ համազեկուցողները տեղեկացել են, որ որոշ ոլորտներում, ինչպիսիք են գենդերային հավասարությունը և կոռուպցիայի դեմ պայքարը, իշխանության կողմից կա վերաբերմունքի հստակ փոփոխություն և որ առաջին շոշափելի արդյունքները կոռուպցիայի դեմ պայքարում արդեն կան:
«Մենք ողջունում ենք լայն բարեփոխումների նախապատրաստումը՝ կապված դատական համակարգի անկախության, նոր քրեական քաղաքականության ընդունման հետ և կոռուպցիայի ու խտրականության դեմ պայքարին համար կառույցների ստեղծումը, և միաժամանակ ողջունում ենք այդ քաղաքականությունը ներառական ձևով զարգացնելու մտադրությունը»,-ասվում է հայտարարության մեջ։
Համազեկուցողները ուշադիր հետևելու են այդ բարեփոխումների իրականացմանը: Նրանք կոչ են արել Հայաստանի իշխանություններին օգտվել հանրային աջակցության ներկայիս բարձր մակարդակից` սոցիալական բարեփոխումների ոլորտում իրենց ջանքերը գործադրելու համար, ներառյալ բոլոր հայերի համար սոցիալական ծառայությունների բարելավումը, ինչպես նաև հայ հասարակության համար զգայուն թեմաներով, ինչպիսիք են ընտանեկան բռնության դեմ պայքարը, կանանց և տղամարդկանց անհավասարությունները կամ ԼԳԲՏԻ անձանց իրավունքները: Նրանք նաև կոչ են արել, որ Հայաստանը վավերացնի Ստամբուլի և Լանզարոտի կոնվենցիաները, որոնք Հայաստանն արդեն ստորագրել է:
2018-ի մայիսին նախորդ այցից հետո համազեկուցողները բարձր են գնահատել այն հասունությունը, որով հայկական քաղաքական ուժերը և հայ ժողովուրդն իրակնացրեցին խաղաղ հեղափոխությունը և քաղաքական անցումը:
«Այս անցումն ավարտվել է դեկտեմբերին կայացած ընտրությունների հետո, որը միջազգային դիտորդների և մեր հանդիպած հայաստանյան քաղաքական գործիչների մեծամասնության կողմից համարվում է ազատ և արդար», - ասել են համազեկուցողները:
«Երկրում ընթացող փոփոխությունները խորքային են: Եվրոպայի խորհուրդը և նրա խորհրդարանական վեհաժողովը հայ ժողովրդի և նրանց ներկայացուցիչների տրամադրության տակ են` ապահովելու այդ փոփոխությունների հաջող նախապատրաստումն ու իրականացումը», - եզրափակել են Լովոչկինան ու Շիրցելը։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին