ԵԽ պաշտոնյան հետաքրքրվել է Հայաստանի կալանավորումներից
Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոֆ Պոյրելին:
Կոմիտեից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է իր կողմից նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ մշակված մի շարք ծրագրեր, որի իրականացումն այս պահին ընթացքի մեջ է:
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոֆ Պոյրելը ողջունել է ՔԿ նախագահի ներկայացրած ծրագրերը և հայտնել իր անվերապահ աջակցությունը դրանց իրականացման ընթացքում:
Հանդիպման ընթացքում ԵԽ պատվիրակության ղեկավարը ՔԿ նախագահից հետաքրքրվել է որպես խափանման միջոց կալանքի կիրառման խնդիրներից:
Հայկ Գրիգորյանը ներկայացրել է վերջին երկու տարվա ընթացքում կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ վիճակագրական տվյալներ և, ըստ այդ տվյալների, տարեցտարի նվազել է կալանավորված անձանց թիվը:
Հայկ Գրիգորյանը եվրոպացի գործընկերների մոտ շեշտել է ՀՀ քաղաքական ղեկավարության այն դիրքորոշումը, որ իրավապահների նպատակը մարդկանց բանտերը լցնելը չէ. «ՀՀ վարչապետի այն հայտարարությունը, որ մեր նպատակը մարդկանց բանտերը լցնելը չէ, լավագույն վկայությունն է այն բանի, որ ոչ միայն իրավապահները, այլ նաև ՀՀ իշխանությունը կարևորում է անձի արժանապատվությունը, և կալանքը՝ որպես խափանման միջոց, ընտրվում է բացառապես բավարար հիմքերի առկայության դեպքում»:
Հարակից հրապարակումներ`
- «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալներն և կալանավորված անձինք դադարեցրել են հացադուլը
- Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանավորված
- Կտրուկ ավելացել են խափանման միջոց կալանքին այլընտրանք հանդիսացող գրավի կիրառման որոշումները
- Խափանման միջոց կալանքի կիրառման միջնորդությունները նվազում են, բավարարումը՝ ավելանում. Դատախազություն
- «Նորմալ չէ, որ հեղափոխված Հայաստանում նրանք դեռ կալանքի տակ են»
- Գործադիր իշխանության կողմից պատվեր կա, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվի կալանքի տակ. Ալումյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում