Հասարակություն 13:30 26/03/2019 Տարածաշրջան

Ինչու՞ է Էրդողանը ցանկանում Սուրբ Սոֆիան մզկիթի վերածել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 31-ին կայանալիք տեղական ինքնակառավարման ընտրություններից մեկ շաբաթ առաջ բավականին վիճահարույց հայտարարություն է արել: Թուրքական ալիքներից մեկին տված հարցազրույցի ընթացքում Էրդողանը նշել է, որ ընտրություններից հետո կարող են Սուրբ Սոֆիա (Այա Սոֆիա) տաճարի թանգարանի կարգավիճակը փոխել՝ այն դարձնելով մզկիթ: Այս մասին գրել է ermenihaber-ը։

Աղբյուրը գրում է. «Էրդողանի այս հայտարարության պատճառներն ավելի լավ հասկանալու համար խնդրո առարկա հայտարարությունը պետք է դիտարկել մի քանի տեսանկյունից:

Առաջինն այն է, որ Թուրքիայի նախագահն այդպիսի հայտարարություն է արել այդ երկրում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններից 1 շաբաթ առաջ: Այս հայտարարությամբ իսլամիստ Էրդողանը կարող է իր կուսակցության թեկնածուների համար հատկապես Ստամբուլում լրացուցիչ ձայներ ապահովել կրոնական, իսլամիստ, ինչպես նաև ազգայնամոլական շրջանակներից:

Պատահական չէ, որ Էրդողանը նշել է, թե այդ փոփոխությունը կարող է տեղի ունենալ ՏԻՄ ընտրություններից հետո, մի ընտրություն, որը Թուրքիայում անցնում է նույնքան լարված ու նույնքան քաղաքականացված, որքան՝ խորհրդարանականը: Իսկ այս ընտրություններում երկրի ամենամեծ քաղաքում՝ Ստամբուլում, Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության քաղաքապետի թեկնածու Բինալի Յըլդըրըմի ու ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության թեկնածուի՝ Էքրեմ Իմամօղլուի շանսերը գրեթե հավասար են գնահատվում:

Մյուս կողմից սա պետք է դիտարկել Օսմանյան կայսրության նկատմամբ Էրդողանի ունեցած անթաքույց հիացմունքի համատեքստում: Հայտնի է, որ երբ Օսմանյան սուլթան Մեհմեթ Նվաճողը 1453 թվականին գրավեց Կոստանդնուպոլիսը, այնքան էր տպավորվել 9 դար առաջ կառուցված աշխարհի ամենամեծ քրիստոնեական տաճարով, որ հրամայեց այն դարձնել մզկիթ: Ու 9 դար Կ. Պոլսի տիեզերական պատրիարքի նստավայրը հանդիսացած տաճարը այս անգամ էլ ավելի քան մեկուկես դար ծառայեց որպես Ստամբուլի գլխավոր մզկիթ՝ մինչ կկառուցվեր Սուլթանահմեթ մզկիթը:

Օսմանյան կայսերական անցյալի, խորհրդանիշների, նույնիսկ բառապաշարի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ունեցող Էրդողանի կողմից որևէ հարմար պահի նման քայլի դիմելը կարող է տեղավորվել կայսրության նկատմամբ նրա ունեցած կարոտախտի դրսևորումների շրջանակներում:

Օսմանյան անցյալի նկատմամբ նրա ունեցած կարոտախտից է ածանցվում հաջորդ ասպեկտը՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նկատմամբ ունեցած Էրդողանի ոչ միանշանակ վերաբերմունքը: Թուրքիայի նախագահը մի քանի անգամ հայտարարել է, որ Օսմանյան Կայսրության իրավահաջորդ Թուրքիայի Հանրապետությունը շատ ավելի փոքր տարածքի մեջ է պարփակված՝ անուղղակիորեն մեղադրելով քեմալականներին Լոզանի պայմանագրի, Էրդողանի բնորոշմամբ, ոչ թուրքանպաստ դրույթներն ընդունելու մեջ:

Վերջին տարիներին Էրդողանը անընդհատ խոսում է իր առաջնորդությամբ  «Նոր Թուրքիայի» կառուցման մասին, որի հիմնադրման մասին նա պատրաստվում է հայտարարել 2023-ին՝ Թուրքիայի Հանրապետության 100-ամյակին:  2023-ին ընդառաջ տարբեր մեգանախագծեր իրականացնող (աշխարհի ամենամեծ օդանավակայան, ամենամեծ նախագահական պալատ, Բոսֆորի նեղուցին այլընտրանքային նեղուցի կառուցում և այլն) ու հարևան երկրների տարածքներ զորքեր տեղակայող Էրդողանը կարծես հեռակա մրցակցության մեջ լինի Աթաթուրքի հետ: 1935-ին Աթաթուրքի նախաձեռնությամբ թանգարանի վերափոխված Այա Սոֆիայի տաճարը նորից մզկիթ դարձնելը կարելի է տեղավորել նաև այս մրցակցության շրջանակներում:

Էրդողանը ամենևին ոչ պատահական շեշտել է, որ Աթաթուրքի հիմնադրած «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ) միտքն է եղել Այա Սոֆիան դարձնել թանգարան, և հիմա իրենք կուղղեն ԺՀԿ-ականների այդ քայլը: Այս և այլ քայլերով Էրդողանը փորձում է կասկածի տակ դնել հանրապետության հիմնադիր Աթաթուրքի գործունեության անքննելիությունը՝ փորձելով խարխլել Աթաթուրքի անձի պաշտամունքի սյուները թուրքական հասարակության մեջ:

Պետք է նշել, որ Էրդողանի համար կարող է պարարտ հող լինել այն, որ տարիներ շարունակ Թուրքիայի հասարակության զգալի հատվածի, հատկապես կրոնամետ/իսլամիստ շրջանակների կողմից հաճախակի պահանջներ են հնչում Այա Սոֆիան մզկիթի վերածելու վերաբերյալ: Տարբեր կազմակերպություններ ու խմբեր կամ անհատներ բազմիցս փորձել են նամազ անել տաճարի ներսում:

Եվ վերջապես պակաս կարևոր չէ նաև Էրդողանի ձգտումը Թուրքիան դարձնել իսլամական կամ առնվազն սուննիական աշխարհի առաջնորդող պետությունը, ինչպիսին եղել է Օսմանյան կայսրությունը: Այստեղ ևս կարող է խորհրդանշական լինել  Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու նախաձեռնությունը»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:00
Դաստիարակության, մեր ինքնության պահպանման համար ոք ոչ ոչինչ չի պահանջում. Խորեն Լևոնյան
«Մեր մեծերը, Վազգեն Սարգսյանը ինչ ֆիլմերով, մշակույթով են մեծացել, իսկ մեր երեխաները, նաև մենք ինչի վրա ենք մեծացել։ Այն մարդիկ մեծացել են...
Աղբյուր` Panorama.am
17:51
Ալեն Սիմոնյան. Դե ինչ, Պեդրոն այսօր նամակ է ստանալու
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր էջում մամուլի տեսություն է արել ու արձագանքել դրանց. «1) Չնայած նրան, որ...
Աղբյուր` Panorama.am
17:42
«Վազգեն Սարգսյանը բուռն էր նաև սիրային թեմաներում». արդյո՞ք Լիլիթ Կարապետյանի կերպարը ներկայացված է «Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմում
«Վազգեն. Վերջին սպարապետը» գեղարվեստական ֆիլմում ընդգծված է Վազգեն Սարգսյանի մարտական կերպարը, կան նաև սիրային պատմություններ։...
Աղբյուր` Panorama.am
17:31
Դատախազը 9-րդ անգամ չի ներկայացել նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է տվել վարել առողջ ապրելակերպ. Փաստաբանի ահազանգն ու առաջարկը
Փաստաբան Լուսինե Վիրաբյանն ահազանգում է. «Դատախազը հերթական (9-րդ) անգամ չի ներկայացել դատական նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ինչո՞ւ էր Աշոտյանը դատարանի դահլիճ բերել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակի պատկերը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն աշոտյանն այսօր դատական հերթական նիստին իր հետ բերել էր օկուպացված Շուշիի բերդաքաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու չորս...
Աղբյուր` Panorama.am
17:25
Այսպես կոչված «արևմտյան ադրբեջանական» ներկայացուցչությունն առաջինը պաշտոնապես բացվել է Թուրքիայում. Սերգեյ Մելքոնյան
Հայաստանում գեներացվեց դեպի ԵՄ օրենսդրական նախաձեռնություն, բայց Բրյուսելում Հայաստանին չեն սպասում, ինչպես և ԱՄՆ-ում, երբ Նիկոլ Փաշինյանին որևէ...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
Ժնևում այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}