«Մարդ-սարդը» օգնել է Նոտր-Դամին
«Ֆրանսիացի մարդ-սարդ» Ալեն Ռոբերը բարձրացել է 185-մետրանոց երկնաքերը, որպեսզի միջոցներ հավաքի Փարիզի Աստվածամոր տաճարի վերանորոգման համար։
Եվրանյուզը գրում է, որ իջնելուց հետո Ռոբերը ոստիկանության կողմից բերման էր ենթարկվել, սակայն դա չէր խանգարել հովանավորներին «մարդ-սարդին» վճարել 5000 եվրոյի կտրոն Նոտր-Դամ դե Պարիի վերականգնմանն օգնելու համար։
Փարիզի արքեպիսկոպոսի խոսքերով, Ֆրանսիայի խորհրդանիշներից մեկի՝ գրեթե 9 դար կանգուն մնացած Փարիզի Աստվածամոր տաճարը կլիմայի, աղտոտվածության և զբոսաշրջիկների պատճառով շատ տուժել է,և այն փրկելու համար անհրաժեշտ է շուրջ 100 միլիոն եվրո։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան