Փաշինյանի հորդորից հետո տավուշցիները սկսել են ավելի քիչ ոչխար պահել
Անցած տարվա օգոստոսին Տավուշի մարզի Իջևան քաղաքում Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին խորհուրդ տվեց, որ յուրաքանչյուրը տասը ոչխար պահի։
Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները փաստում են, որ Փաշինյանի հորդորները ոչ միայն տեղ չեն հասել, այլև հակառակ ազդեցությունն են ունեցել։
Այս տարվա հունվարի 1-ի դրությամբ նախորդ տարվա հունվարի 1-ի համեմատ հանրապետություն ոչխարների թիվը նվազել է 3.5 տոկոսով։ Առավել մեծ նվազում՝ 13.2 տոկոս գրանցվել է Երևանում, ապա Կոտայքում (9.4 տոկոս) ու Արմավիրում (8.2 տոկոս)։ Տավուշում, որտեղ հնչել էր կոչը, անկումը 7.5 տոկոս է։
Շիրակի, Վայոց Ձորի, Արագածոտնի մարզերում է, որ ոչխարների թիվն ավելացել է։
Հանրապետությունում նվազել են նաև խոշոր եղջերավոր անասունների թիվը։ Դրա փոխարեն առավել շատ 18.7 տոկոսով ավելացել են խոզերի թիվը։
Հիշեցնենք, որ Իջևանում Փաշինյանը հայտարարել էր. «Ոտքը, ձեռքը տեղը գալիս են կառավարևություն, ասում են՝ աշխատանք չունենք։ Այսօր ՀՀ-ից ոչխարի մսի արտահանման անսահմանափակ հնարավորություն կա։ Քանի կառավարությունը համատարած խնդիրները չի լուծել, ես այդ քաղաքացիներին կոչ եմ անում՝ գնացեք՝ 10 գլուխ ոչխար էլ դուք պահեք, որովհետև մենք չենք ուզում՝ դուք մնաք աղքատ, որ ընտրությունների ժամանակ գանք ու ասենք՝ քվեարկեք մեր օգտին, թե չէ ձեր նպաստը կկտրենք»։
Մանրամասները՝ աղյուսակում։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանն ունի բոլոր նախադրյալները ոչխարաբուծության ճյուղը զարգացնելու համար. Իգնատի Առաքելյան
- Եզդիները սկսել են ավելի քիչ ոչխար պահել
- Իրանը հետաքրքրված է Հայաստանում ոչխարաբուծության մասնագիտացված կենտրոններ ստեղծել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան