British Airways-ի ինքնաթիռը խառնել է երկրները
British Airways ավիափոխադրող ընկերության ինքնաթիռը թռիչք է իրականացրել Լոնդոնից գերմանական Դյուսելդորֆ, բայց վայէջք է կատարել լրիվ այլ վայրում՝ շոտլանդական Էդինբուրգում։ 360tv.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Edinburgh News-ը։
Պարզվում է, որ նման զարմանալի արարքի պատճառը եղել է թռիչքի սխալ պլանը։ Ավիաընկերությունն արդեն ներողություն է խնդրել ուղևորներից։ British Airways հայտնել է, որ ամեն ուղևորի հետ փոխհատուցման հարցը կլուծվի անհատապես։ Արդյունքում ամեն ինչ ավարտվել է բարեհաջող. ինքնաթիռն Էդինբուրգում լիցքավորվել է և ուղևորվել ճիշտ վայր։
Բայց ուղևորները դիմել են իրավապահ մարմինների և հայտարարել, որ օդաչուները Լոնդոնից թռիչքից առաջ հայտարարել էին, որ ինքնաթիռն ուղևորվում է Դյուսելդորֆ, պատմել եղանակի մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին