Մեկնարկեց ԱԺ նիստը
Մեկնարկել է ԱԺ քառօրյա նիստը։ Քննարկվելիք հարցերը բաղկացած են երեք բաժնից, առաջին բաժնում երեքն են։ Դրանք ենթակա են պարտադիր քննարկման, քվեարկության չեն դրվելու։ Այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
Նրա ներկայացմամբ, երկրորդ բաժնում վեց նախագիծ է, որոնց վերաբերյալ գլխադասաային հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն։ Սրանք էլ առանց քվեարկության ընդգրկվելու են օրակարգում։
Եվս երկու հարցի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը տվել է բացասական եզրակացություն, դրանք ենթակա են առանձին-առանձին քննարկման ու քվեարկության։ Խոսքը ԲՀԿ խմբակցության անդամների կողմից ներկայացված Աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերն են։
Օրակարգն այստեղ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան