Անհրաժեշտ է, որ ԱԺ-ն Մարաղայի ցեղասպանության 27 տարվա առթիվ հատուկ հայտարարություն անի. Արման Աբովյան
Ազգային ժողովում հայտարարությունների ժամին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն ասաց, որ այսօր Հայաստանի և Արցախի Հանրապետությունները և ողջ հայությունը գտնվում են շատ լուրջ տեղեկատվական պատերազմի մեջ.«Դա այսօր չէ, վաղուց է այդպես»:
«Թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան, օգտագործելով լկտի սուտը, փորձում են միշտ հիմնավորել այն քաղաքականությունը, հայի ատելության քաղաքականությունը, որը որդեգրել էին երկար տարիներ առաջ։ Այս տարվա ապրիլի 10-ին լրանում է Մարաղայի ցեղասպանության 27 տարին և անհրաժեշտ եմ գտնում, որ այս հարցի շուրջ թե ԱԺ կողմից լինի հատուկ հայտարարություն, թե որոշակի միջոցառումներ, որոնք թույլ կտան մեզ ոչ թե օգտագործել այս իրադարձությունների հիշատակը՝ որպես գործիք, ոչ մի դեպքում, այլ առաջին հերթին`թույլ կտան մեզ հիշեցնել, թե ում հետ մենք գործ ունենք, ում հետ ենք մենք այսօր բանակցում: Դրա հետ մեկտեղ դա կլինի ևս մեկ առիթ միջազգային հանրությանը ցույց տալ իրական դեմքը, պատկերը այն պետության, ում հետ մենք այսօր փորձում ենք հասնել որոշակի համաձայնությունների»,- ասաց Աբովյանը:
Նրա խոսքով՝ հաճախակի հայկական կողմի բարի և արդարացի, մարդասիրական կեցվածքը ընկալվում է որպես թուլություն:
«Մենք դրա մասին պետք է խոսենք, սակայն այս և նմանատիպ իրադարձությունների մասին պետք է բարձրաձայնել միշտ և բարձրաձայնել միջազգային բոլոր այն հաստատություններում, որտեղ մենք ներկայացված ենք: Այլ կերպ այլևս հնարավոր չէ, որովհետև սուտը այսօր բոլոր հնարավորություններով տարածվում է թե միջազգային մամուլով, թե առհասարակ ԶԼՄ-ում»,- ամփոփեց ԲՀԿ-ական պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Մարաղայում տեղի ունեցածը ցեղասպանություն էր. Շուշան Պետրոսյան
- «Մարաղայի կոտորածն իրագործողներից մեկն ապրում է Շվեդիայում»
- Մարաղայի կոտորածից անցել է 26 տարի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին