Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում բուք է
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 26-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ճամբարակի, Թալինի, Իջևանի, Աշոցքի, Ջերմուկի, Գավառի, Արթիկի, Արագածի, Ապարանի, Ստեփանավանի, Ախուրյանի, Կոտայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Թալին-Մաստարա-Ախուրյան ճանապարհահատվածում, Դիլիջանի ոլորաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում:
Դիլիջանի ոլորանները առատ ձյան և խիտ մառախուղի պատճառով ծանրաքաշ և
կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ են:
Գավառի և Ստեփանավանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում բուք է:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ
ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար փակ է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով,
ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց
են:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին