Բիշքեկը ցանկանում է, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը հնարավորինս շուտ նշանակվի
Ղրղզստանը, որպես ՀԱՊԿ անդամ երկիր, ցանկանում է, որ կազմակերպության գլխավոր քարտուղարը հնարավորինս շուտ նշանակվի, չնայած նրա բացակայությունը չի ազդում կազմակերպության գործունեության վրա։ «Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ, այդ մասին հայտարարել է Ղրղզստանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Դանիյար Սիդիկովը։
«Մենք, որպես ՀԱՊԿ անդամ երկիր, ցանկանում ենք, որ նշանակումը շուտով կատարվի, որպեսզի կազմակերպությունը լիարժեք աշխատի։ Այսօր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականություններն իրականացնում է Վալերի Սեմերիկովը։ Նա բավականին փորձառու և լուրջ մարդ է, այդ պատճառով է որ գլխավոր քարտուղարի բացակայությունը կազմակերպության վրա որևէ կերպ չի ազդում»,-ասել է նա։
Նա նշել է, որ գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածուի շուրջ ՀԱՊԿ անդամ երկրների միջև քննարկումներ են ընթանում, նրանք սերտ համագործակցում են իրար հետ։
«Մենք իրականացնում ենք մեր նախագահաությունը, նախատեսվում է, որ ՀԱՊԿ գագաթաժողովը տեղի կունենա աշնանը Բիշքեկում»,-ասել է նա՝ հստակեցնելով, միջոցառումը կկայանա նաև այն դեպքում, եթե մինչ այդ կողմերը թեկնածուի հարցում համաձայնության չգան։
«Կարծում եմ, գագաթնաժողովը կկայանա։ Իսկ ընդհանրապես, գլխավոր պայմանն է, որ դրան մասնակցեն անդամ բոլոր երկրների ղեկավարները»,-ասել է Սիդիկովը։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նոր թեկնածուի մասին փաստաթղթերն ուղարկվել են անդամ երկրներին
- ՀԱՊԿ-ում անառողջ վիճակ է ստեղծվել. Լուկաշենկո
- Դավիթ Տոնոյան. Բացառում եմ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակվի առանց ՀՀ համաձայնության
- Կարասին. ՀԱՊԿ-ը պետք է դինամիկ կերպով զարգանա
- ՀԱՊԿ օպերատիվ ղեկավարման մեջ վակուում չկա. Պեսկով
- «Կոմերսանտ». Հայաստանի դիրքորոշման պատճառով ՀԱՊԿ-ը դեռ մեկ տարի կմնա առանց գլխավոր քարտուղարի
- Բելառուսի ԱԳՆ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը հյուրանոցի համար չէ, որը կարելի է ամրագրել
- ՌԴ ԱԳ փոխնախարար. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ իրավիճակը շատ զգայուն է
- ՌԴ ԱԳՆ-ն՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
- Սեմերիկով. Հույս ունենք շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ ՀԱՊԿ ձևաչափում