Թրամփը գտել է Մեքսիկայի հետ պատ կառուցելու համար անհրաժեշտ գումարը
Միացյալ Նահանգների և Մեքսիկայի միջև պատի կառուցման համար Պենտագոնը 1 մլրդ դոլար կտրամադրի, այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը:
Պենտագոնը մարտի 25-ի երեկոյան լիազորել է Բանակի ինժեներական կորպուսին՝ սկսել պատի նախագծման ու կառուցման աշխատանքները։ Հրամանում ասվում է, որ Արիզոնայի հարավ-արևմուտքում Յումայի քաղաքից դեպի արևմուտք գտնվող պատի բարձրությունը, որը գտնվում է Տեխասի արևմուտքում գտնվող Էլ-Պասոյում, պետք է հասնի գրեթե 5,5 մետր:
Նշվում է, որ Պենտագոնն էլ արդեն տեղեկացրել է Կոնգրեսին, որ այն թույլատրել է 1մլրդ դոլարի փոխանցումը՝ պատի կառուցման համար։
91 կմ երկարությամբ պատի կառուցմամբ Թրամփը ցանկանում պայքարել ԱՄՆ-ի տարածքում թմրանյութերի մաքսանենգության ու անօրինական ներգաղթյալների դեմ։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին