Հասարակություն 10:43 26/03/2019 Հայաստան

Ասա ո՞վ է ընկերդ

Մեկ տարի առաջ  այս օրերին դժվար էր պատկերացնել, թե ինչպիսի արագընթաց փոփոխություններ կկատարվեն Հայաստանում:  Փոփոխության անհրաժեշտությունը ոչ ոք չի վիճարկում. եթե չլիներ դրա հանրային պահանջը՝ չէր լինի նաև իրական ժողովրդական աջակցությունը: Ավելի ճշգրիտ՝ ժողովրդի մի մասի աջակցությունը, որովհետև   համատարած հիացմունքի մասին հեքիաթներն   իրականության հետ կապ չունեին ոչ անցյալ ապրիլ-մայիսին,  ոչ էլ այսօր: Ամեն դեպքում որոշ առումներով չենք կարող հեղաշրջումը դրական չհամարել. թեկուզ այն, որ   առնվազն տեսանելի ապագայում Հայաստանի որևէ  ղեկավար  չի   երազի  հավերժ տիրակալություն, իսկ  Երևանը  չի հայտնվի նուրսուլթանացման վտանգի առաջ: Ցավոք, լավ լուրը սրանով ավարտվում է, և սկսվում է  բացասականների  անվերջ շարանը:

Սարսափեցնող արագությամբ են իրականություն դառնում  ապրիլյան  հեղաշրջման  թիկունքում  օտար ուժերի ներկայության և պետականությանը սպառնացող վտանգներին վերաբերվող  վախերը:    Սրանք պարանոիկ վախեր չեն: Սրանք պետականությանը սպառնացող իրական վտանգներ են: Սա՞  էր արդյոք Գյումրիից Երևան քայլող ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի հեռահար նպատակը… Եթե այո, ուրեմն ժամ առաջ նրանից ազատվելը պետական կարևորության հարց է: Եթե ոչ, ապա  թերևս ճշմարտությանն ավելի մոտ է շրջանառվող այն վարկածը, որ ինչ-ինչ  ուժերի սցենարով նա   հայտնվեց վարչապետի աթոռին՝ հստակ պատկերացում չունենալով հետագա անելիքների մասին:

Մի պատմություն հիշեցի. խորհրդային բանակում ծառայած և Աֆղանստանում  կռված մեր տաքգլուխ գործընկերներից մեկը մի անգամ պատմեց, թե ոնց էր  կարողացել  փախչել տայգայում տեղակայված կարգապահական գումարտակից  (դիսբատ), բայց երկու օր անց, մոծակների  ու ճահիճների դեմ ապարդյուն կռիվ տալուց հետո,  ստիպված էր եղել  թակել գումարտակի դռները... Փախչելը հեշտ էր, հետո դիմանալն ու ճիշտ  ճամփան գտնելն էր դժվար:

Այսինքն եթե իրավիճակին չես տիրապետում՝  անգամ  ազատությունն ու  պաշտոնն են բեռ դառնում: Իսկ նման դեպքերում սխալներն անխուսափելի են, ինչի ականատեսն ենք այսօր: Պաշտոնի ընձեռած անսահման հնարավորություններից և ամբոխի պաշտամունքից թևեր առած վարչապետը թույլ տվեց սխալներ, որի արդյունքում  նա   կորցրեց հայոց պատմության մեջ հերոսական կերպարով  մնալու   իր շանսը: Հետին հայացքով դիտարկելով մոտ մեկ տարվա հայաստանյան իրադարձությունները՝ ակներև են դառնում այդ սխալները:

Թերևս ամենամեծ սխալը թիմն է, որը   Փաշինյանը հավաքեց՝  հաշվի առնելով սոսկ ընկերական, բարեկամական, կուսակցական և միասին քայլած լինելու հանգամանքները:  Չունենալով պետական մտածողություն և համապատասխան մասնագիտական պատրաստվածություն, նրանց հիմնական մասը դիրքն ու պաշտոնն օգտագործեցին սեփական հայեցողությամբ. «իմ դղյակում ե՛ս եմ թագավորը» սկզբունքով: Միայն տեսանելի հետևանքներն են արդեն սովորական դարձած բողոքի ցույցերը, դժգոհությունները, դասադուլները, ճանապարհներ փակելը... խորքայինները դեռ առջևում են:  Հենց միայն Արարատի կոկորդիլոսասեր մարզպետն անընդհատ ուշադրության կենտրոնում է հայտնվում իր   անգրագիտությամբ և բոլոր բարեկամներին պաշտոնավոր դարձնելու  մոլի ցանկությամբ: Ինչ-որ շատ արագ «չհաբրգրեցի՞ն» ...  Ամենաթողության  ցեցը  ոչ թե ժամանակի  ընթացքում նոր կառավարիչների շարքերում տարածվեց, այլ ասես ի ծնե ունեցած հատկանիշ էր, որն անմիջապես ծլարձակեց բարենպաստ պայմաններում: Գուցե հենց ամենաթողության այդ զգացողությունը, այսինքն՝  ներքին  անպարկեշտությունն է նրանցից շատերին երիտասարդ տարիքում  նետել սորոսների ու աղանդների գիրկը… որոնք  մարդու գիտակցականից  քերում-հանում են ազգայինն ու սեփական պետության շահը,  և ստիպում առաջնորդվել իբր  համամարդկային արժեքներով: Հո պատահական չէին այս կառավարության օրոք  ԼԳՏԲ համայնքի ակտիվացումը, եկեղեցու դեմ ոտնձգությունները, նախարարությունների լուծարմամբ մշակույթի և սփյուռքի նկատմամբ իրական վերաբերմունքը և այլն: Իսկ վերջերս Մեղրիի  զորամասում կատարված «դուխով» տղերքի ընդվզումը վտանգավոր նախազգուշացում է, որ սորոսա-աղանդավորական շոշափուկներն արդեն բանակին են հասնում: 

Եվ ախր բացարաձակ չեն վախենում երիտկառավարիչները պատժից, քանի որ  հասարակությանն արդեն վերևից են նայում, իսկ ներում ստանալու խնդիր ունեն միայն մի հոգուց: Եվ այդ մեկը՝ վարչապետը,  ոչ միայն ներում է,  այլև հրապարակայնորեն արդարացնում է նրանց: Ներում է պատգամավորների, նախարարների,   իր հետ   քայլածների, մարզպետների   սխալներն ու անվերջ «բլթոցները», ավելին՝  բացահայտորեն  այլ  ստանդարտներով է  գնահատում յուրայինների արարքները, շքեղությունները, պարգևավճարները ...  Տեսանք չէ՞, թե ինչի հանգեցրեց նախկին իշխանությունների ներողամտությունը,   մտերիմների սխալները չտեսնելու տալը կամ ներելը:  Չէ որ հենց քաղաքական պատասխանատվության  նվազումը նպաստեց նրանց իշխանությունից հեռացնելուն: Զարմանալի արագությամբ նոր իշխանությունները մոռացան նախորդների սխալները, ավելին՝  կրկնում են  դրանք ավելի բացահայտ ու ցինիկ կերպով: Հավանաբար  պաշտոն  ստանձնելիս կարգավիճակի մի կողմն են միայն  աչքի առաջ ունեցել՝  ծառայողական մեքենան, արտասահմանյան ուղևորություններն  ու    չաղլիկ  պարգևավաճարները: Ոլորտին տիրապետելը, անընդհատ կատարելագործվելը  և ամենակարևորը՝ մեծագույն պատասխանատվությունը, կարծես, նրանց ծրագրերի մեջ չի էլ եղել:  Գուցե հնարավոր լինի ողջ պատասխանատվությունը մեկին ուսերին դնել,  բայց  փախչել, միևնույն է,  չի ստացվի: Իշխանափոխությունը  վկա:

Ուստի, հաշվի առնելով, որ իր թիմակիցները  տեսակով  և սխալներով    շատ ավելի անպատրաստ ու խոցելի են, քան նախորդները, պարոն վարչապետը ստիպված է  կրկնակի  քաղաքական պատասխանատվութուն  դրսևորել  և՛ իր, և՛ իր ոչ այնքան պրոֆեսիոնալ թիմակիցների համար: 

Մինչդեռ առայժմ  անգամ սեփական պատասխանատվությունը  չկա: Ավելին, թիմակիցների շարքերում են հայտնվում հհշական այն դեմքերը, որոնք իրենց կյանքով ու գործունեությամբ հազար տեսակ ու հազար անգամ խարանված-խայտառակված են եղել: Վերջին թարմ օրինակը ծերուկ Շիրխանյանն է իր հիվանդագին երևակայությամբ: Մի բանսարկություն արդեն արել է, երևի որպես բանտից ազատվելու  շնորհակալություն: Նման մարդկանց կասկածելի օգտակարությունը  տասնապատիկ վնասի հետհարված  կունենա: Ժողովրդական ասացվածքը հազար փորձություններից հետո ընդհանրացրել է շրջապատի ազդեցությունը մարդու հեղինակության վրա.  «Ասա ո՞վ է ընկերդ, ասեմ ով ես դու»:

Լիա Իվանյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:29
Սա տգիտnւթյnւնից բացի նաև ստnրnւթյnւն է. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «Արևմտյան Հայաստանի» ու Բաքվի կողից շրջանառվող...
Աղբյուր` Panorama.am
08:15
Տիչինայի փողոցում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes-Benz»-ը, կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 21:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 102/1 շենքի...
Աղբյուր` Panorama.am
23:07
Արթուր Պողոսյանը` Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնի թեկնածու
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը և այդ մասին իր ֆեկսբուքյան էջում.․ «Հարցազրույցս Հանրային...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}