Դատարանը երկարացրել է Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը
Մոսկվայի Բասմանյան դատարանը 3 ամսով՝ մինչև հունիսի 28-ը, երկարացրել է Խաչատուրյան քույրերից միջնեկի և ավագի՝ Անգելինայի և Քրիստինայի որոշակի գործողությունների արգելման խափանման միջոցը, որոնք մեղադրվում են իրենց հորը՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեջ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են դատարանի մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ դատարանը երկարացրել էր քույրերից կրտսերի՝ Մարիայի խափանման միջոցը:
ՌԴ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2018 թ. հուլիսի 27-ին Ալտուֆևյան մայրուղու բազմահարկերից մեկի մուտքում հայտնաբերվել է 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի մարմինը՝ պարանոցի և կրծքավանդակի շրջանում դանակի բազմաթիվ հարվածներով։ ՔԿ տվյալներով, նրան դանակով հարվածներ են հասցրել երեք աղջիկները։ Նրանց մեղադրանք է առաջադրված։ Աղջիկները հաստատում են, որ տղամարդը, գտնվելով թմրամիջոցի ազդեցության տակ, առաջինն է հարձակվել նրանց վրա դանակով, նրանք էլ պաշտպանվել են։ Հարցաննությանն աղջիկները խոստովանել են մեղքն ու պարզաբանել, որ իրենց և իրենց հոր միջև թշնամական հարաբերություններ էին հաստատվել այն պատճառով, որ նա երկար ժամանակ իրենց բարոյական տառապանքներ է պատճառել։ Խաչատուրյան քույրերը օգոստոսի 2-ից կալանավորված էին։ Փորձագետները Քրիստինային և Անգելինային ճանաչվել էին մեղսունակ։ Խաչատուրյան քույրերից կրտսերը՝ 17-ամյա Մարիան, հոր սպանության պահին անմեղսունակ է ճանաչվել։ Սեպտեմբերի 27-ին Մոսկվայի Բասմաննի դատարանը փոխել էր Խաչատուրյան երեք քույրերի խափանման միջոցը կալանքը և ընտրել որոշակի գործողություններ կատարելու արգելքը։ Մինչև դատարանի վճիռը նրանք պետք է ապրեն առանձին, նրանց արգելված է շփվել միմյանց հետ։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբանը պատմել է, թե ինչն է անհանգստացնում Խաչատուրյան քույրերին
- Խաչատուրյան քույրերից ավագին վտարել են բնակարանից
- Խաչատուրյան քույրերից ավագը բնակության վայրի վերագրանցման փաստաթղթեր է ներկայացրել
- Սպանված Միխայիլ Խաչատուրյանի մայրը դիմել է դատարան
- Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը երկարաձգվել է
- Խաչատուրյան քույրերից կրտսերը վերադարձել է դպրոց
- Խաչատուրյան քույրերին թույլ են տվել շփվել բոլորի հետ, ովքեր կապ չունեն քրեական գործի հետ
- Դատարանն օրինական է ճանաչել Խաչատուրյան քույրերից ավագի ազատ արձակման որոշումը
- Խաչատուրյան քույրերը՝ մեկուսարանից դուրս
- Խաչատուրյան քույրերն ազատ են արձակվել դատական նիստերի դահլիճից
- Խաչատուրյան քույրերից մեկին ազատ են արձակել
- Դատարանը կարող է ազատ արձակել Խաչատուրյան քույրերին
- Խաչատուրյան քույրերից երկուսը կրկին տեղափոխվել են մեկուսարան