«Հրապարակ».Եթե ընտրությունների մասին խոսում են. ապա պետք է 1996-ից սկսել
Վահան Շիրխանյանը կարծես թե դառնում է Նոր Հայաստանի իրավապահ համակարգի համար շատ կարեւոր դերակատար, գրեթե Սիլվա Համբարձումյանի նման: Նա որոշել է քրեական գործեր մատակարարել այն անձանց դեմ, որոնց հետ խնդիր ունի նոր իշխանությունը' ի դեմս Նիկոլ Փաշինյանի: Ահավասիկ, մարտի 20-ին հրապարակած նրա բաց նամակի հիման վրա սահմանադրական կարգի տապալման մասնագետ ՀՔԾ-ն որոշել է նյութեր նախապատրաստել 1998-ի ընտրությունները կեղծելու առթիվ: Շիրխանյանն այդ նամակում թուքումուր է տալիս Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ նրան մեղադրելով հազար ու մի մեղքի, հանցանքի ու կեղծիքի մեջ, իսկ բուն ընտրությունների մասով էլ նշում է. «1998թ. 30-ը մարտի, նախագահական ընտրությունների 2-րդ փուլ: Բացառապես Վազգեն Սարգսյանի խոսքին տրված 27 տոկոս քվեն դարձրիր քեզ համար 59 տոկոս եւ քեզ հռչակեցիր ՀՀ նախագահ: Իսկ 73 տոկոս ստացած Կարեն Դեմիրճյանին «մեծահոգաբար» տվեցիր 41 տոկոս՝ խոստանալով նաեւ վարչապետի պաշտոնը՝ Վազգենի պահանջով: Եվ. իհարկե, խաբեցիր, ինչպես միշտ»:
Այս խոսքերից հետո Շիրխանյանն այցելում է նաեւ ՀՔԾ ու մի բան էլ գրավոր բացատրություն տալիս, թե ինչ է ուզեցել ասել, ու մի հատ էլ ՀՔԾ-ում ուղիղ կերպով հաղորդում տալիս հանցագործության մասին: Այն, որ Հայաստանում 1996 թվականից ի վեո՝ մինչեւ 2018 թվականը, բոլոր ընտրություններն անցել են կեղծիքներով, ու դրանց մասին մշտապես հնչել են հրապարակային հայտարարություններ, դա գիտենք բոլորս: Կեղծվել են եւ 1996-ի ընտրությունները, ինչպես պնդում Են Վազգեն Մանուկյանն ու մյուսները, ու սրանց գրեթե բոլորի դեպքով ընդդիմադիր քաղաքական ուժերը դիմել են ՍԴ՝ բողոքարկելով ընտրության արդյունքները: Եվ հիմա ՀՔԾ-ն որոշել է Շիրխանյանի խոսքերի հիման վրա նյութեր նախապատրաստել միայն 1998-ի ընտրությունների կեղծման փաստով: Իսկ ինչու՞ ՀՔԾ-Ն չի անդրադառնում 1996-ի ընտրություններին, եթե որոշել է այդքան հետ գնալ, ինչու՞ չի անդրադառնում 1998-ից հետո Եղած ընտրություններին, չէ՞ որ դրանց կեղծման վերաբերյալ բազմաթիվ հայտարարություններ են հնչել, անգամ փաստեր են ներկայացվել Կազդեն Մանուկյանի, Լեւոն ՏԵր-Պետրոսյանի, Նիկոլ Փաշինյանի եւ այլ քաղաքական դերակատարների կողմից: Արդյոք չի պատրաստվում ՀՔԾ-ն այդ հայտարարությունների հիման վրա եւս նյութեր նախապատրաստել, քննել մյուս ընտրություններհ կեղծման դեպքերը՝ 1996-ից սկսած: էլ չենք ասում, որ այսպես հետ գնալով՝ ՀՔԾ-ն գուցե գնա հասնի մինչեւ Ավարայրի ճակատամարտ եւ գործ հարուցի, ասենք, Դեմրճյանի «Վարդանանք» վեպի հիման վրա Ավարայրի ճակատամարտի «դեպքի առթիվ»:
... Դավիթ Շահնազարյանը չցանկացավ հեռախոսով մեկնաբանություն տալ՝ խոստանալով առանձին հանդիպել եւ հարցազրույց տալ: 1996-ին Տեր-Պետրոսյանի «կազմակերպած» ընտրությունների զոհը դարձած ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանն էլ, ով երկու տարի անց պարտվել էր նաեւ Քոչարյանին, կարճ ասաց. «Ի՞նչ պիտի ասեմ, էդտեղ ասելու բան չունեմ: 98 թիվն ինչո՞ւ առանձնացվեց մյուս ընտրություններից: Եթե ընտրությունների մասին խոսում ենք, ապա 96-ից խոսեն, էն ժամանակ կխոսենք»: Այլ բան չասաց Մանուկյանն ու անջատեց հեռախոսը:...
Ամբողջությամբ՝ Հրապարակ օրաթերթում, Վահե Մակարյանի հոդվածում
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու