Մարուքյան. Ուրեմն թող բուհերի կառավարման խորհուրդները լքեն իշխող ուժի ներկայացուցիչները
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը համամիտ է վարչապետ Փաշինյանի հայտարարությանը, որ բուհերը չպետք է քաղաքականացված լինեն։
Այդ տրամաբանությունից ելնելով՝ կոչ է անում, որ «Իմ քայլը» խմբակցության, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները լքեն բուհերի կառավարման խորհուրդները։
«Ես տվյալներ ունեմ, որ արդեն կառավարման խորհուրդներ կան, որտեղ իշխող ուժից մարդիկ կան ներգրավված։ Մի քանի բուհերում արդեն դա տեղի է ունեցել։ Հետևաբար, վարչապետի խոսքը պետք է կատարեն, դուրս գան այդ խորհուրդներից»,-ասաց Մարուքյանը։
Պատգամավորի խոսքով, եթե Փաշինյանի հայտարարությունից ԵՊՀ ռեկտորը հրաժարական չտա, ապա նրա գործունեությանը ցանկացած միջամտություն կլինի անօրինական։
Նկատենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, օրինակ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ է։
Նույն բուհի հոգաբարձուների խորհրդի անդամ է նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սարգիս Խանդանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ինչպե՞ս է պատկերացնում նախարարը ԵՊՀ ռեկտորի հրաժարականը
- Ուսանողի վրա դուռ փակած ռեկտորները նոր Հայաստանում տեղ չունեն. վարչապետ
- Դավիթ Սանասարյանը չի նպաստել իր ղեկավարած կառույցի նկատմամբ վստահության ձևավորմանը
- Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա Սանասարյանի նկատմամբ վարույթ է հարուցվել
- Արամ Սիմոնյան. Իմ ժամկետի ավարտին դեռ մեկ տարի կա
- ԵՊՀ ռեկտոր. Շինծու մեղադրանք է
- ԵՊՀ ռեկտորը գիտխորհրդին պատմել է իր հանդեպ ճնշումների մասին