Փարիզում վաճառվելու է Պիկասոյի հազվագյուտ նկարը
Մարտի 28-ին Փարիզում վաճառվելու է իսպանացի հայտնի նկարիչ Պաբլո Պիկասոյի հազվագյուտ նկարը։ ՏԱՍՍ-ը գրում է, որ Le Figaro-ի տեղեկատվության համաձայն, տուշով արված էսքիզը գնահատվել է 250-300 հազար եվրո։
Դրա առաջին սեփականատերը եղել է Պիկասոյի ընկեր ու նրա գործակալ Դանիել Անրի Կանվեյլերը, որին նկարիչը նվիրել էր այդ էսքիզը, իսկ ներկա պահին այն պատկանում է Նյու-Յորքի ժամանակակից արվեստի թանգարանին։ «Ֆլեյտահարուհին և մերկ մարմին» նկարը թվագրվում է 1932 թ. և վերաբերում է Պիկասոյի սյուռեալիստական շրջանին։
Այդ աշխատանքը նվիրված է Պիկասոյի ընկերուհի Մարի-Թերեզա Վալտերին, հանուն ում նա հեռացել էր իր կնոջից։
Հարակից հրապարակումներ`
- Նյու-Յորքում անհայտ անձինք վնասել են Պիկասոյի 70 մլն դոլարանոց ինքնանկարը
- Պիկասոյի նկարի տակ նոր շերտ է հայտնաբերվել
- Պիկասոյի «Նստած կինը» վաճառվել է 45 միլիոն դոլարով
- Պաբլո Պիկասոյի կտավն աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան