Կողմ չեմ, որ ամբողջ աշխարհում «Անասնաբույժի օրը» մեզ մոտ նշվի որպես «Քաղաքացու օր». Պիպոյան
«Կրկին ակտիվացել է «Քաղաքացու օր» ունենալ-չունենալու վերաբերյալ խոսակցությունները:
Ձեռնպահ կմնամ այս համատեքստում քննարկումից:Ինչու՞ է արվում, հասարակության քանի՞ տոկոսն է կողմ, ինչու՞ կապել ապրիլի 23-ի հետ, և այլն և այլն: Ի վերջո ժամանակը ցույց կտա` օրը տոն կդառնա՞, թե՞ ոչ:
Բայց ահա հենց կոնկրետ օրվա ընտրությունը այդքան էլ սրտովս չէ: Ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է որպես «Անասնաբույժի միջազգային օր»: Ու որքան էլ հավանություն տամ «բժիշկը բուժում է մարդուն, անասնաբույժը` մարդկությանը» թևավոր դարձած խոսքին, կողմ չեմ, որ ամբողջ աշխարհում «Անասնաբույժի օրը» մեզ մոտ նշվի որպես «Քաղաքացու օր»», Ֆեյսբուքի իր էջում գրել է Իրազեկ և պաշտպանված սպառող ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան