«Ձեր գտնելը կարևոր չի, կարևորը հանրությունն է գտնում». Պատգամավորը՝ փոխնախարարին
Խորհրդարանում «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Աշխատանքի և Սոցիալական հարցերի փոխնախարար Սերգեյ Սաիյանից հետաքրքրվեց, թե նախագծով աշխատող-չաշխատողը հավասարեցնելու հարց նախատեսե՞լ են՝ մեղմելու այս տարբերությունը։
Նախագծով առաջարկվում է, որ 12 տարի և ավելի քիչ աշխատած կենսաթոշակառուները կստանան ֆիքսված 25 500 դրամ կենսաթոշակ:
«Չեմ կարծում, թե շատ կարևոր հարց է, որովհետև այսօր գործող օրենքով այդ ցուցանիշը 10 տարին է, այսինքն` այսօր տասը տարվա ստաժ ունեցողը և ընդհանրապես չունեցողը ստանում են նույն չափի կենսաթոշակ, և այդ չափը մենք ընդամենը բարձրացել ենք 2 տարով: Այդ երկու տարին այն չափը չէ, որ մեզ ստիպի հետ կանգնել որոշումից: Բայց մենք առաջիկայում անպայման այդ խնդրին անդրադարձ կկատարենք»,- պատասխանեց փոխնախարարը։
Պատգաավորն արձագանքեց. «Պարոն Սաիյան Ձեր գտնելը կարևոր չի, կարևորը հանրությունն է գտնում, որ 10 տարի աշխատածը և ընդհանրապես չաշխատածը խիստ տարբեր կատեգորիաներ են: Ես առաջարկում եմ գտնել մեխանիզմներ, որ քաղաքացին շահագրգռված լինի աշխատելու, չմտածի` աշխատեմ-չաշխատեմ կստանամ այնքան, որքան աշխատողը: Օրինակ` այդ տարբերության համար դուք կարող եք առաջարկել անվճար թանգարանային տոմսեր, անվճար մետրոյով երթևեկելու որոշակի լիմիտ, անվճար թատրոններ այցելելու տոմսեր, որպեսզի այս համակարգով միշտ ունենանք պետական քաղաքականության սկզբունքներ, ոչ թե ասեք` երկու տարին ինչ նշանակություն ունի. շատ մեծ նշանակություն ունի: Առաջարկում եմ քննարկել այդ տարբերակները»,- ասաց պատգամավորը:
Սաիյանն էլ ասաց, որ Բագրատյանը հետաքրքիր զուգադիպությամբ խոսեց լրացուցիչ երաշխիքի մասին, որը իրականացվում է` սկսած անցյալ տարվանից. «Այս պահին անվճար թատրոնի տոմսեր փորձելը հնարավորությունների հարց է»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում 18 հազար մարդու կենսաթոշակ կբարձրանա` դառնալով 25 500 դրամ
- Սաիյան. Կառավարության կողմից նախագիծը համարվել է անհետաձգելի
- 20 հազար թոշակառուի համար օրենքը հետադարձ ուժ կունենա
- Նվազագույն կենսաթոշակի չափը բարձրացվում է
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում