YouTube-ն այլևս չի նկարի սեփական ֆիլմերն ու սերիալները
YouTube չեղարկել է բարձրորակ կատակերգություններ և դրամաներ նկարահանելու իր բոլոր ծրագրերը, նաև դադարեցրել է թանկարժեք շոուների հայտարարությունները։ life.ru-ն, հղում անելով Bloomberg-ին, գրում է, որ հետաձգված ծրագրերի պրոդյուսերներն այժմ փնտրում են «նոր տուն»։
Google-ի՝ Amazon-ի և Netflix-ի հետ մրցակցությունից հրաժարվելու պատճառը արտադրության բարձր արժեքն է։ Ներկա պահին ամերիկյան ընկերությանն անհրաժեշտ են միլիարդավոր դոլարների ներդրումներ, որպեսզի անցնի հզոր խաղացողներին։ Արդյունքում Google-ի ղեկավարությունը եկել է եզրակացության, որ այս իրավիճակում լավագույն ներդրումը խաղային և երաժշտական ոլորտն է։
Վերլուծաբանների սպասումներով, YouTube Premium նախկինի պես հասանելի կլինի օգտատերերին, բայց մեծ ուշադրություն կդարձվի երաժշտությանը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան