Արցախում 25%-ով աճել է 4-րդ երեխաների ծնունդը. նախարար
«Տաշիր» բարեգործական հիմնադրամի ծրագրով 2016-2018 թվականներին Արցախի ընտանիքներում չորրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրամադրվող 4000-ական ԱՄՆ դոլարին համարժեք դրամի աջակցությունը խթանել է ծնելիությունը:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ մինչև այս ծրագրի մեկնարկն ԱՀ-ում գրանցվել է 4-րդ երեխայի 150 ծնունդ, իսկ 2016 թվականին՝ 213, 2017-ին՝ 230, իսկ 2018-ին էլ 201:
«Ծրագրի իրականացման ընթացքում Արցախում 25%-ով աճել է 4-րդ երեխաների ծնունդը: Ունենք բազմաթիվ ծրագրեր, որոնք նպաստում են ծնելիության աճին: Օրինակ՝ երրորդ երեխայի համար պետությունը միանվագ տրամադրում է 500 հազար դրամ գումար, իսկ չորրորդի դեպքում՝ 700 հազար: Մինչև 2 տարեկան երեխայի համար պետությունը սահմանել է նպաստ, իսկ 4-րդ երեխայի դեպքում մինչև 18 տարեկանը՝ ամենամսյա: Հինգ և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներն օգտվում են նաև պետական և բարեգործական այլ աջակցություններից»,-մասնավորապես ավելացրել է նախարարը:
Նշենք, որ այսօր Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի և պաշտոնատար այլ անձանց մասնակցությամբ մարտի 27-ին կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով «Տաշիր» ընկերությունը Արցախի 201 ընտանիքներում 2018թ.-ին ծնված չորրորդ երեխաներին 4000-ական ԱՄՆ դոլարին համարժեք դրամի պարգևավճարների տրամադրման հանդիսավոր միջոցառումը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին