Ինչո՞ւ են աշխատանքից ազատվել արդարադատության փոխնախարարները
«Նախարարի տեղակալների պաշտոնները քաղաքական պաշտոններ են, նրանց ազատումը քաղաքական որոշման արդյունք է։ Սա մեր կառավարության քաղաքական որոշման արդյունքն է»,- ԱԺ- ում պատասխանելով փոխնախարարներ Արթուր Հովհաննիսյանի և Սուրեն Քրմոյանի աշխատանքից ազատման վերաբերյալ հարցերին ասաց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։
Նրա խոսքով, ընդհանուր որոշման արդյունք է. ձևաբանական առումով նախարարը ներկայացնում է առաջարկությունը, վարչապետը այն ընդունում է, կամ չի ընդունում։
Հարցին, թե ի՞նչը չէր գոհացնում փոխնարարների աշխատանքում, Ա.Զեյնալյանն ասաց. «Մենք բավարարված ենք, շատ բարձր ենք գնահատում նրանց կատարած աշխատանքը, բարձր պրոֆեսիոնալիզմ ունեին: Սա քաղաքական թիմի, քաղաքական թիմով աշխատելու որոշում է: Իսկ թե ում կառաջադրենք փոխնախարարի պաշտոնում, կորոշենք»:
Նշենք, որ մարտի 22-ին վարչապետի որոշումներով աշխատանքից ազատվել էին արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը և արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը։