Հասարակություն 12:20 27/03/2019 Հայաստան

Փուչիկները պայթելու սովորություն ունեն

Մարտի 24-ին աշխարհում մի մե՜ծ փուչիկ պայթեց:  500 խուզարկություններից, 500  հարցաքննված վկաներից, 2880 դատական ծանուցումներից և  22 ամիս ձգված քննությունից հետո պարզվեց, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահի միջև  գործարքի ապացույցներ չեն  գտնվել: Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը հայտարարեց՝  ո՛չ Դոնալդ Թրամփը, ո՛չ նախընտրական շտաբի անդամները 2016-ին Ռուսաստանի հետ դավադրության մեջ չեն մտել։ Այսինքն մեր տեմինաբանությամբ՝ գործը ջուր էր: Ով գիտե, եթե չլիներ մտացածին այս  գործը, գուցեև շատ  կառուցողական ուղղությամբ ընթանային Թրամփ-Պուտին փոխհարաբերությունները, և աշխարհը դարձյալ չէր կանգնի «սառը պատերազմի» վտանգի առաջ: Այս երկու պետությունների առճակատումը նման է  հզոր տարերքի, որի ավերածության փոշին մեր փոքր երկիր էլ է հասնում՝ թեժացնելով  օրինակ  արևմտամետների  և  ռուսամետների պայքարը:

ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Միլսի ակնհայտ ակտիվացումը 2018թ. ներհայաստանյան իրադարձությունների ժամանակ  վկայում է, որ մենք ևս գտնվում ենք նրանց հետաքրքրությունների դաշտում: Չենք կարող օրինակ մոռանալ, թե ինչպես էր դեսպանը   հայտարարում,  որ    «ԱՄՆ կառավարությունը վաղուց ցանկանում էր տեսնել մարտիմեկյան ողբերգական իրադարձությունների ամբողջական և անկողմնակալ քննությունը» (14.08.  2018թ. Արմենպրեսս): Կարելի է մտածել, թե ամերիկացիք  անմեղ հրեշտակներ են, և   հենց իրենք տարբեր երկրներում ողբերգական իրադարձություններ չեն սարքել ու սադրել... և նրանց արդարամիտ հոգուն  անասելի տանջում է  մեր մարտի 1-ը: Կամ էլ հիանալի գիտեն, որ որևէ երկրում ազգային դիմագծերը աղճատելիս անհրաժեշտ  են հանրության ուշադրությունը շեղող հոգեցունց  ներկայացումներ: Գուցե հենց այս պատճառով էլ այդքան շահագրգռված   էին մարտիմեկյան վերաքննությամբ:

Ինչևէ,  2018-ին  Հայաստանում վերաբացվեց   մարտի 1-ի գործը՝ անհերքելի ապացույցներ ունենալու հավաստիացումներով և այնպիսի վստահությամբ, որ թվում էր,  թե մեկ-երկու  ամսում քննությունը կավարտվի և վերջնականապես կփակենք այդ էջը:  Մայիսին կլրանա մեկ տարին, ինչ այդ մասին առաջին անգամ բարձրաձայնեցին  փոխված իշխանությունները: Իսկ մարտի   26-ին լրացավ  Ռոբերտ Քոչարյանի  դեմ քրեական գործ հարուցելու 8 ամիսը: Հիշեցնենք՝ 2018-ի հուլիսի 26-ին նրան մեղադրանք առաջադրվեց  ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար... Եվ ահա 8 ամիս,  երկրի ապագային ուղղված քայլեր անելու փոխարեն, իշխանությունները ողջ դատաիրավական համակարգին լծել են այս զավեշտալի մեղադրանքին միս ու արյուն տալու գործին...  իսկ հասարկությունը  լուռ հետևում է  փուչիկ  փչելու  այս փուչ գործընթացին:

Փորձեցի հաշվել,  թե այս 8 ամիսների ընթացքում  քանի անգամ են Ռ.  Քոչարյանի հետ կապված նիստեր կայացել առաջին ատյանի, վերաքննիչ, վճռաբեկ դատարաններում և քանի անգամ են պաշտպաններն ու մեղադրողները բողոքարկել վճիռները... դեռևս  հաշվում եմ: Միայն մեկ ատյանի դեպքում է հստակ՝ փաստաբանական խմբի կողմից ՄԻԵԴ ներկայացված 5 գանգատները: Եվրադատարանն էլ հո  հայկական նոր իշխանություններին հաճոյանալու կամ վախենալու խնդիր չունի, որ օրենքներն  անտեսի:   Չմոռանանք  ՄԻԵԴ-ի րոպեական արձագանքները՝ Սամվել Մայրապետյանի և Մանվել Գրիգորյանի առողջական խնդիրներով ներկայացրած գանգատների դեպքում: Չմոռանանք նաև, որ   ԵԽ մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը ՀՀ իշխանություներին կոչ էր արել  Մարտի 1-ի գործով բացառել վրեժի քաղաքականությունը կամ ընտրովի արդարադատությունը (29.01.2019թ.):

Այս պայմաններում չի բացառվում, որ  ՄԻԵԴ փորձագետներն առնվազն իրենց համար հստակեցրել են, որ  գործը վճռվելու է հօգուտ Քոչարյանի: Սթափ հայաստանցիները  չեն էլ կասկածում, որ այդպես էլ կլինի...  Բայց ներքին անհարմարավետությունով  ու սրտի ցավով, որ այդ վճիռը  Հայաստան պետությունը չի կայացնում. որ Հայաստանում չկա պարտության դատապարտված այս գործը   դադարեցնելու  քաղաքական կամք իշխանությունների կողմից և մասնագիտական կամք դատավորների կողմից:   Անհասկանալի է, թե ինչ հույսեր են փայփայում նրանք, երբ ակնհայտորեն  զրոյացել է հաղթելու հեռանկարը: 

Մեղադրողները չեն կարողանում հստակ ձևակերպել  հանցանքի հանգամանքները, ինչը միշտ պահանջում են  պաշտպանները:  Տեղական  և  օտար  մամուլը,  փորձագետներն ու քաղաքական  գործիչները համարում են Ռ.Քոչարյանին քաղբանտարկյալ: Ավելացվող քննչական  և արտադատարանական մեղադրանքները եղած ջուրն ավելի են ջրիկացնում... Սիլվայի  կաշառքը, Շիրխանյանի  «դուխով» բացահայտումները:  Ձեռքերը փրփուրներին գցելու  այս փաստերն  ավելի են ապացուցում, որ մեղադրելու բան իրականում չկա: Ենթադրենք ՀՔԾ-ն  մի անհեռանկար  գործ էլ հոկտեմբերի 27-ով կպցրեց, ինչն ուրվագծվում է հհշական հին բորենիների  վերակենդանացման  համատեքստում.... կկարողանա՞ն դրա տակից դուրս գալ այն դեպքում,  երբ դեռ մարտի 1-ը չեն մարսել ու  ամենայն հավանականությամբ չեն էլ մարսի:  Ի վերջո, խաղահրապարակ  հո  չի այս երկիրը:   Եթե անցյալը մաքրելու խնդիր կա՝ սկսենք 1991-92թվականներից ներգրավելով բոլոր  մեղավորներին: Բայց եթե քավության մեկ նոխազ է պետք անկախ Հայաստանի բոլոր մեղքերի համար, ապա հաստատ այդ  թիրախը Ռոբերտ Քոչարյանը չէ՝  ոչ միայն իր ամուր բնույթով, այլև նրա   նվիրումն ու ավանդը չմոռացած- չուրացածների  մեծ բանակի աջակցության պատճառով:

  Ռոբերտ Քոչարյանի  դեմ 8 ամիս սանձազերզված այս գործն  ակնհայտորեն  հարվածում է Հայաստանի հեղինակությանը:   Բայց շատ ավելի խորքային են ներքին   վնասները. ինչպե՞ս պիտի ընկալի 20 տարեկանը  հայրենասիրության ու  բարոյականության բարձր  կոչերը, երբ իրականության մեջ  տեսնում է, որ  արդեն 100-ից ավելի օր ապօրինի կալանքի տակ է այն գործիչը, ով հաղթեց պատերազմում, գահավիժման անդունդից հանեց Հայաստանը,  1998-2008թթ. զարգացում և տնտեսական  աճ ապահովեց, սահմաններում  խաղաղություն հաստատեց, բարձրացրեց երկրի վարկանիշը միջազգային հարթակներում: Դաժան երկընտրանքի առաջ կհայտնվի 20 տարեկանը...  Հերոսներին բանտարկելն  այնքան իրենց համար չի վտանգավոր, որքան իդեալներ կորցնող պատանիների համար: Կիսապատերազմական վիճակով գտնվող երկրում սրանից   մեծ վատություն հնարավոր չէր  անել:

Ամերիկյան մեծ փուչիկը պայթեց, երբ հետաքննությունը երկու տարում պարզեց, որ իրականության հետ կապ չունեն մեղադրանքները : Բայց այդ ընթացքում  բարձրացրած մեծ աղմուկը  բավականին վնասեց ողջ աշխարհին: Ռոբերտ Քոչարյանի դեմ սահմանադրական կարգի տապալման մեղադրանքն էլ Հայաստանի ներկա կառավարության փուչիկն է, բայց ի տարբերություն ամերիկյանի՝ տարիներ պետք չեն սրա  սնամեջությունն  ապացուցելու համար: Ի սկզբանե, առանց հետաքննության էլ պարզ էր, որ գործը փուչիկ է... իսկ փուչիկները պայթելու սովորություն ունեն:     

Լիա Իվանյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:32
Երեխաները սկսել են իրենց կարդացած տեքստերը հասկանալ. Ժաննա Անդրեասյան
«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝...
Աղբյուր` Panorama.am
14:20
Քաղաքագետ. Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է և...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Գործող...
Աղբյուր` Panorama.am
14:16
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը խոսում է իր «պատմական» նկրտումների մասին, իսկ Հայաստանն ասում է՝ ոչ, մենք պետք է իրական կյանքով ապրենք
«Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակում ոչ մի անգամ արձագանք էր չէր եղել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ,- Երևանում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
14:11
Խոշոր ավոտվթար Արագածոտնում
«ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
Աղբյուր` Panorama.am
13:55
Մեր հույսը դրեցինք եվրոպական հեքիաթների վրա ու մնացինք այս վիճակում. Խաչիկյան
«Վերջին վեց տարիներին վարված արտաքին քաղաքականության հետևանքով մենք հայտնվել ենք այս վիճակում»,- «Գլոբալ անվտանգություն և...
Աղբյուր` Panorama.am
13:41
Իսրայելը ավիաhարված է հասցրել Բեյրութի կենտրոնին, կա 11 զnh
Իսրայելի ինքնաթիռները գրոհել են Բեյրութի կենտրոնը։ Իսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութում առնվազն 11 մարդ է զոհվել, կան վիրավորներ: Այս...
Աղբյուր` Panorama.am
13:27
Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
«Մենք սսել ենք «Քաղաքացիական պայմանագիր» խմբի անդամներին՝ այս մարդը մեղսակից է դարձնում ձեզ իր գործած բոլոր...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Հայաստանի տարածքում նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին հանրապետության շրջանների զգալի...
Աղբյուր` Panorama.am
13:03
Հայ-ռուսական հարաբերությունները հոգեվարքի մեջ են. Հայկ Խալաթյան
«Գաղտնիք չի, որ Հայաստանի իշխանությունները և Նիկոլ Փաշինյանը հայկական հասարակության մեջ ներդրել են ադրբեջանական նարատիվներ»,-...
Աղբյուր` Panorama.am
12:51
Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ
Նոյեմբերի 23-ին, տեղական ժամանակով ժամը 12:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության...
Աղբյուր` Panorama.am
12:36
Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը
Երիտասարդ ֆերմեր Կարեն Գրիգորյանն ապրում և աշխատում է Արմավիրի մարզի Արազափ գյուղում։ Կարենն իր արտերի մշակման համար ձեռք է բերել ժամանակակից...
Աղբյուր` Panorama.am
12:18
Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա. Սուրեն Սարգսյան
«Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա, քանի որ ԱՄՆ դեպքում մի վարչակազմ, որը միջնորդ էր բանակցություններում, հեռանում...
Աղբյուր` Panorama.am
11:54
Իրական հնարավորություն կա, որ Թրամփը էսկալյացիայի կդիմի. Ջեյմս Կարդեն
ԱՄՆ-Ռուսաստան քաղաքականության հարցերով նախկին խորհրդական Ջեյմս Կարդենը կարծում է՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է էսկալյացիայի...
Աղբյուր` Panorama.am
11:20
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին...
Աղբյուր` Panorama.am
10:56
Որոշում կայացրել եմ. Հովիկ Աղազարյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված արդեն որոշում է կայացրել: Նա...
Աղբյուր` Panorama.am
10:38
Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգում ուղենիշ է սահմանել՝ հիմքում ունենալով 2 նպատակ. Աբրահամյան
Իշխանությունը բանակի կերպափոխման (հիմնական ուղենիշները) նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի: ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
10:28
«Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:00-ին, Վարչական դատարանում տեղի կունենա «Գոյ» թատրոնի գործով կարևոր դատական նիստ։
Աղբյուր` Panorama.am
10:19
Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է՝ անձնապես ինքը ստացել է «անվտանգության երաշխիք» կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն». Բադալյան
«Ամբողջ հարցն այն է, թե նա ի՞նչ պատասխանատվություն է պատրաստվում թողնել այսպես ասած թիմի վրա»:
Աղբյուր` Panorama.am
10:11
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թվականի հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
10:06
Կրուտոյը, Կիրկորովը, Բասկովը զրկվել են Ուկրաինայի պետական ​​պարգևներից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մի քանի ռուս արտիստների զրկել է Ուկրաինայի պետական մրցանակներից։ Այս մասին ասվում է Զելենսկու վարչակազմի...
Աղբյուր` Panorama.am
09:55
Վրաստանի նախագահը դժգոհ է ընդդիմության գործողություններից
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դժգոհություն է հայտնել խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ընդդիմության...
Աղբյուր` Panorama.am
09:34
Շվեյցարիայի կառավարությունն Ուկրաինայի պատճառով արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան
Շվեյցարիայի կառավարությունն արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան՝ Կիև զենք տեղափոխելու պատճառով։ Այս մասին հայտնում է TVP.Info...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Արգիշտի Քյարամյանին հրավիրել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո նախնական պայմանավորվածությունն էլ է «գրվել սառույցին»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ հոկտեմբերին Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո վարչապետ Փաշինյանն ու...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Փաստ». Ովքեր կփոխարինեն մանդատազուրկ ՔՊ-ական պատգամավորներին
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնի առաջադրման հայտարարությամբ դիմելու է նաև Էդգար Ղազարյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը 6 պաշտոնյայի հեռացրեց պաշտոնից, որից երկուսի նշանակման մասին հայտնեց վաղ...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել` ցույց տալ, որ ինքն է ամեն ինչ որոշում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ նախաձեռնող նիստը, որը տեղի է ունենում ամեն հինգշաբթի և որը վարում է Նիկոլ Փաշինյանը,...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Փաստ». Նպատակը հանրության դժգոհությունն անձամբ Փաշինյանից ուղղել դեպի քպական թիմ
«Փաստ» թերթը գրում է. «Կադրային վերջին փոփոխությունները բազմաթիվ քննարկումների տեղիք տվեց, ինչն, ի դեպ, հենց Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}