Ալիևի հետ հանդիպման օրակարգի վերաբերյալ մեր պատկերացումները չեն փոխվել. Փաշինյան
Այսօր խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Վիեննայում կայանալիք հանդիպումից։
«Հանդիպման հստակ օրակարգ կա՞ »,- հարցրեց պատգամավորը։
«Հանդիպման նախնական պայմանավորվածություն կա։ Մենք համաձայնությունը տվել ենք հանդիպման, ուղղակի քանի դեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պաշտոնապես չեն հայտարարել հանդիպման տեղի և ժամի մասին, ես հայտարարություն չեմ անի։ Օրակարգի վերաբերյալ մեր պատկերացումները չեն փոխվել։ Նախկինում էլ ասել եմ, որ սկզբնական փուլում այդ հանդիպումները կոնկրետ օրակարգ պետք է չունենան։ Պետք է լինի հարցերի լայն շրջանակ, և այն, ինչ մեզ հետաքրքրում է, ուղղակի պետք է մտքեր փոխանակենք տարբեր հարցերի վերաբերյալ։ Քննարկումներ կլինեն նախկինում հնչած հայտարարությունների շրջանակներում։ Այն, ինչ հայտարարել եմ Ստեփանակերտում անվտանգության խորհրդի համատեղ նիստում, դա ըստ էության այն օրակարգն է, որով մենք գնում ենք բանակցությունների և ըստ էության այն պլատֆորմն է, որի վրա հիմնվելու ենք հետագա բանակցային ողջ գործընթացում», - պատասխանեց Փաշինյանը։
Զոհրաբյանը հարցրեց. «Կարո՞ղ ենք ենթադրել, որ մտքերի փոխանակման գործընթացում նաև Արցախը որպես բանակցային կողմ ներգրավվելու մտքեր կփոխանակվեն»։
«Այո, իհարկե», - պատասխանեց Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վիեննայում բացի Ալիևից, Փաշինյանը կհանդիպի նաև Սեբաստիան Կուրցի հետ
- Պաշտոնական Երևանը հաստատեց՝ Փաշինյան-Ալիև հանդիպումը կլինի Վիեննայում
- Ավստրիայի նախագահը Վիեննայում ընդունելու է Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին
- Փաշինյան. Ալիևի հետ առաջիկա հանդիպումը նվիրված է լինելու բանակցային ֆորմատի շուրջ քննարկումներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան