Չինաստանում գրաքննության են ենթարկել Ֆրեդի Մերկուրիի մասին ֆիլմը
Չինական կինովարձույթում Queen խմբի և դրա մենակատար Ֆրեդի Մերկուրիի մասին «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմը ենթարկվել է գրաքննության։ kulturomania.ru կայքը, հղում անելով CNN-ին, գրում է, ոչ ֆիլմից կտրել և հանել են մի քանի տեսարան, որտեղ ցուցադրվում են ոչ ավանդական սեռական հարաբերություններ։ Նշվում է, որ ֆիլմը կրճատվել է ավելի քան երկու րոպե։
Չինաստանում արգելված է հրապարակումները, տեսարանները, որոնք պրոպագանդում են ԼԳԲՏ-շարժման գաղափարներն ու սկզբունքները։
Բրայան Սինգերի ««Բոհեմական ռապսոդիա» ֆիլմը այս տարի արժանացել է 4 «Օսկարի»։ «Լավագույն տղամարդու դերակատար» անվանակարգում մրցանակին արժանացել էր դերասան Ռամ Մալեկը, որը մարմնավորել է Մերկուրիին։