«Փոքրիկ ղարաբաղցին» պատրաստվում է «Մանկական ձայնը» նախագծի եզրափակիչ փուլին
Ռուսական հայտնի հեռուստանախագծերից մեկում՝ «Մանկական ձայնը» նախագծում այս անգամ նաև արցախցի ներկայացուցիչ ունենք:
«Փոքրիկ Ղարաբաղցին» է՝ Միքայել Գրիգորյանը: «Կույր լսումներ»-ի հեռարձակումից հետո այս մասին արդեն շատերը գիտեին:
Արցախի հանրային հեռուստատեսության փոխանցմամբ, այս օրերին Միքայելը կրկին հայրենիքում է՝ Ստեփանակերտում և ուսուցչի՝ «Արցախի ձայներ» երաժշտական նախագծի գեղարվեստական ղեկավար Լիրա Քոչարյանի հետ պատրաստվում է առաջիկա պատասխանատու հանդիպումներին:
Միքայելը երգել սկսել է չորս տարեկանից, մեկ տարի անց արդեն «Արցախի ձայներ»-ի կազմում մեկնել է Ֆրանսիա, Գերմանիա։
Հիշեցնենք, որ ելույթից հետո Միքայել Գրիգորյանը հայտարարեց, որ ինքը Ստեփանակերտից է, Հայաստանից։ Ասում է՝ հյուրընկալողները դեմ չէին, որ ինքը ներկայացնի իր ծննդավայրը։
«Հիմա պատրաստվում ենք նախագծի վերջին երկու փուլերին, որոնք ամենակարևորն են։ Այն, որ Միշան հասել է այդ փուլերն, արդեն մեծ հաղթանակ է»,-ասում է Լիրա Քոչարյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում