Ղազանչյան. Եղան ցնցումներ, եղավ լարված իրավիճակ
Այսօր աշխարհում նշվում է որպես Թատրոնի միջազգային օրը։ Այն նշվում է 1961 թվականից, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Միջազգային թատրոնի ինստիտուտը մարտի 27-ը հռչակեց Թատրոնի միջազգային օր: Առաջին տարին այս տոնը նշել են միայն Ֆրանսիայում, ապա տարածվել է ամբողջ աշխարհում: Այնուհետև տոնը դառնում է ավանդական ու նշվում է աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում նաև Հայաստանում:
ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում /ձմեռային այգում/ կանցկացվի տոնական հանդիսություն, որի ժամանակ ոլորտի մի շարք վաստակաշատ նվիրյալներ կարժանանան նախարարության պարգևների: Մշակույթի նախարարության հաղորդմամբ, հանդիսությունը կուղեկցվի Հայաստանի պետական ջազ-նվագախմբի և հանրապետության անվանի մենակատարների մասնակցությամբ: Միջոցառմանը ներկա կլինեն թատերարվեստի գործիչներ, ժողովրդական արտիստներ, երիտասարդ արվեստագետներ:
Հայաստանի Թատերական Գործիչների Միության նախագահ Հակոբ Ղազանչյանը շնորհավորական ուղերձ է հղել օրվա առիթով, որում ասված է. «Հարգելի գործընկերներ, թատերական աշխարհի մեծարգո նվիրյալներ, սիրելի հանդիսական. Այսօր հերթական անգամ ողջ միջազգային հանրությունը նշում է Թատրոնի միջազգային օրը՝ մեր պրոֆեսիոնալ տոնը։
Թատրոնն իր հազարամյա կենսագրության ընթացքում բազմիցս է ենթարկվել փորձությունների, բազմիցս ապացուցել անհրաժեշտությունը հասարակության զարգացման, պետության կայացման գործում և անցած տարին այդ առումով բացառություն չէր: Եղան ցնցումներ, եղավ լարված իրավիճակ, բայց բարեբախտաբար այդ ամենն արդեն անցյալ է, և հուսանք, որ դա մեծ թյուրիմացություն էր, և որ այսուհետ ավելի հանգիստ կարող ենք մտածել վաղվա օրվա, մեր պրոֆեսիոնալ գործունեության մասին։
Ասածիս վառ ապացույցը կարելի է համարել Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողությունը, որն իրականացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Հուսով եմ, որ մոտ ապագայում վերջապես կլուծվի Մնջախաղի թատրոնի նոր շենքի հարցը, և իհարկե, առաջիկայում կնդունվի «Թատրոնի մասին» վաղուց սպասված օրենքը:
Կարծում եմ, որ թատրոնի առջև ծառացած բազմաթիվ խնդիրներ, որոնք միանշանակ կան, ժամանակի ընթացքում լուծում կստանան, և ես կասկած չունեմ, որ մենք՝ թատրոնի նվիրյալներս, կշարունակենք ծառայել մեր գործին, կշարունակենք ծառայել դարերի պատմություն ունեցող հայ թատրոնին»։
Հարակից հրապարակումներ`
- Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը սեփական տանիքը կունենա
- Նարինե Գրիգորյանը միջազգային թատերական փառատոնում արժանացել է առաջին մրցանակի
- Ստանիսլավսկու անվան թատրոնում միաժամանակ երկու ներկայացում է պատրաստվում
- Թատերական գործիչներ. Էքսպերիմենտների փոխարեն ընդունեք թատերական գործի զարգացմանը խթանող օրենքներ
- «Բոհեմ» թատրոնը հանդիսատես-թատրոն կապի սերտացման նպատակով կայք է ստեղծել
- Բարի նպատակները քիչ են, կարևորը՝ մեխանիզմներն են. Ռուբեն Բաբայան
- Այնպես չէ, որ՝ վախ պաշտոն, այլ՝ վայ մամա ջան. Նարինե Գրիգորյան
- Թատրոնը պետք է ժամանակակից մարդուն շատ հետաքրքիր դառնա. Նարինե Գրիգորյան
- Ժիրայր Դադասյան. Մինչև դռները չբացենք, ժապավենը չկտրենք...
- Երևանի մնջախաղի թատրոնը «Золотой Витязь» միջազգային թատերական ֆորումին մասնակցելու հրավեր է ստացել
- Եզակի թատրոնն ենք, որ անընդհատ հայտնվում ենք խոսող թատրոնների շարքում. Ժ. Դադասյան