Ադրբեջանագետ. Ալիևը ցույց է տալիս, որ հանդիպմանը ներկայանալու է կոշտ դիրքերից
«Ադրբեջանում մի կողմից դեկլարատիվ խոսում են խաղաղության մասին, մյուս կողմից պատրաստվում են պատերազմին»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան՝ անդրադառնալով նախորդ օրերին տեղի ունեցած զարգացումներին։
Փորձագետը սադրանք որակում Վիեննայում Փաշինյան-Ալիև հանդիպման նախօրեին ադրբեջանական բանակում չճշտված պայմաններում մահացած զինծառայողին հայկական կողմի գնդակից զոհված ներկայացնելը։
«Բացի այդ, Հայաստանի պետական սահմանին առաջխաղացման, դիրքավորման փորձ է եղել։ Այսինքն, ադրբեջանական կողմը հարաբերական անդորրն օգտագործել է, որպեսզի իր համար ավելի շահեկան դիրքեր կարողանա գրավել Հայաստանի վրա հարձակման համար»,-կարծիք հայտնեց նա։
Էլիբեգովայի կարծիքով, Հայաստանի ղեկավարի հետ հանդիպումից հետո Ալիևը բավականին ցուցադրաբար ներկայացնում է իր դիրքորոշումը։
«Նա հիմա ցույց է տալիս, որ հանդիպմանը ներկայանալու է կոշտ դիրքերից։ Ուղղակի այստեղ առհասարակ հարց է, թե ինչի մասին են խոսելու հանդիպման ընթացքում։ Ինչքանով ես հասկանում եմ, հայկական կողմը բուն բանակցային պրոցեսի շուրջ հանդիպում չի պլանավորում անել»,-նշեց փորձագետը՝ չբացառելով, որ հնարավոր է լինեն ինչ-որ անսպասելի պայմանավորվածություններ, միաժամանակ փաստելով, որ Ադրբեջանը խախտել է վերելակային պայմանավորվածությունը, առաջնագծում հարաբերական անդորրը խախտեց։
Հիշեցնենք, որ խորհրդարանում այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ալիևի հետ հանդիպման օրակարգի վերաբերյալ պատկերացումները չեն փոխվել։
Հարակից հրապարակումներ`
- Ալիևի հետ հանդիպման օրակարգի վերաբերյալ մեր պատկերացումները չեն փոխվել. Փաշինյան
- Վիեննայում բացի Ալիևից, Փաշինյանը կհանդիպի նաև Սեբաստիան Կուրցի հետ
- Կասեցվել են հակառակորդի ինժեներական աշխատանքները
- Փաշինյան-Ալիև հանդիպումը՝ մարտի 29-ին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան