Խորհրդարանն ընդունեց նախօրեին քննարկած նախագծերը
Խորհրդարանն այսօր քվեարկության դրեց նախօրեին քննարկած օրինագծերը։ Այսպես՝ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց միաձայն։
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ևս ընդունվեց միաձայն։
«Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը ևս ընդունվեցին ԱԺ կողմից։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակած «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն էլ ընդունվեց երկրորդ ընթերցմամբ։
Խորհրդարանը վավերացրեց նաև «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխություն» համաձայնագիրը և Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների` մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության միջև` մյուս կողմից, ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը։
Հարակից հրապարակումներ`
- Համաձայնագիրը Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման առաջին փուլն է ներկայացնում. փոխնախարար
- Զանգահարեցի ու ուսանողի վախվորած ձայնով կուրսայինի գին հարցրի. Վլադիմիր Վարդանյան
- Շատ ավելի լավ է մեկ էջանոց էսսե հանձնարարել ուսանողին, քան 30 էջանոց աշխատանք, որտեղ ոչինչ չի ստուգվում. Հովհաննիսյան
- Կենսաթոշակների մասին նախագիծն անհրաժեշտ, բայց ոչ բավարար փոփոխություն է. Արտակ Մանուկյան
- Հայաստանում 18 հազար մարդու կենսաթոշակ կբարձրանա` դառնալով 25 500 դրամ
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան