«Հրապարակ». Մտադիր են ՔՊ-ացնել գյուղապետերի ինստիտուտը
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի թիմը հունիսին սպասվող համագումարին ընդառաջ ակտիվ զբաղվում է տարածքային կառույցների ձևավորմամբ։
Որոշ տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիրը» մտադիր է հետևել նախորդների օրինակին և ՔՊ-ացնել գյուղապետերի ինստիտուտը։ Այս նպատակով ՔՊ-ականներն ակտիվ մասնակցություն կունենան հունիսին սպասվող ՏԻՄ ընտրություններին, չի բացառվում, որ ՔՊ-ն իր կուսակիցներին առաջադրելու փոխարեն աջակցություն ցուցաբերի անկուսակցական թեկնածուներին, սակայն իշխող ուժի ներսում հստակ մարտավարություն է մշակվում՝ ակտիվորեն մասնակցել ընտրություններին և իշխանությունը պահել «ներքևից»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում