Հնարավոր է «Եվրատեսիլը» չեղարկվի
Իսրայելում «Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթի անցկացումը սպառնալիքի տակ է։ Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով The Jerusalem post-ին։ Նշվում է, որ մտավախությունը կապված է Իսրայելի և Պաղեստինի միջեւ սրված հակամարտության սրմամբ, մաասնավորապես վերջերս իրականացված հթրիռակոծման հետ։
Նյութում նշվում է, որ Եվրոպական հեռարձակողների միության պաշտոնական ներկայացուցիչները հետևում են իրավիճակի զարգացմանը։
«Պահպանությունը և անվտանգությունը միշտ առաջնահերթ նշանակություն ունեն ԵՀՄ-ի համար»,- ասել են կազմակերպությունում։
Ընդգծում է, որ ԵՀՄ-ում չեն ճշտել՝ արդյո՞ք արտակարգ իրավիճակի դեպքում ունեն գործողությունների պլան։
Նշենք, որ «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթն անցկացվելու է Թել-Ավիվում մայիսի 14-ին և 16-ին, եզրափակիչը՝ մայիսի 18-ին։ 64-րդ մրցույթին մասնակցելու է 42 պետություն, այդ թվում նաև Հայաստանը։ Հայաստանը «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում ներկայացնելու է Սրբուկը։
Հարակից հրապարակումներ`
- «Եվրատեսիլի» տոմսերի վաճառքը վերսկսվել է
- Ուկրաինան հնարավոր է տուգանվի «Եվրատեսիլին» չմասնակցելու համար
- Եվրատեսիլ-2019․ Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկի տեսահոլովակը` «Walking Out»
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին