«Ժամանակ». ՊԵԿ ստորաբաժանումներին հանձնարարվել է գտնել տնտեսվարողներին տուգանելու հիմքեր
«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ տարածքային ստորաբաժանումներին հանձնարարական է իջեցվել գտնել տնտեսվարողներին տուգանելու ինչ-որ հիմքեր, թեկուզ դրանք կապված լինեն անցյալում նրանց կողմից թույլ տրված ինչ-որ խախտումների հետ: Եվ այս օրերին տարբեր մանր ՍՊԸ-ների և/կամ ԱՁ-ների սեփականատերեր նամակներ են ստանում, որ իրենք տուգանվել են 6 տարի առաջ ՀԴՄ ապարատը վնասելու կամ 10 տարի առաջ ինչ-որ հաշվետվության մեջ ոչ ճշգրիտ տվյալներ ներկայացնելու համար:
Համոզված ենք, որ սա արվում է փոքր և միջին բիզնեսի զարգացումը խրախուսելու ծրագրի շրջանակում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում