«Ժողովուրդ». Փոքր ՀԷԿ-երի մեծ մասը փակման եզրին է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում փոքր ՀԷԿ-երը հայտնվել են ֆինանսապես ծանր վիճակում: Դրանց մեծ մասը փակման եզրին է. այս մասին ահազանգում է վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիայի նախագահ Ռոման Մելիքյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա նշել է, թե ՀԷԿ-երը չեն կարողանում պլանավորածի չափով էլէներգիա արտադրել և ընկնում են ֆինանսական ծանր կացության մեջ: Իսկ չեն կարող, քանի որ ջրերի ոլորտում վատ կառավարում է իրականացվում. ՀԷԿ-երը չեն ստանում օրենքով նախատեսված հասանելիք ջրաքանակը և, բնականաբար, չեն կարողանում արտադրել անհրաժեշտ էլեկտրաէներգիան:
«Եթե քաղաքականությունը չփոխվի, և որոշակի խթանիչ մեխանիզմներ չկիրառվեն, ապա մենք լուրջ վտանգների առջև կկանգնենք»,- ասել է նա:
Նկատենք, որ փոքր ՀԷԿ-երից շատերը, նախկին իշխանությունների թույլտվությամբ, կառուցվել են սխալ վայրերում, հաճախ խախտումներով, և որոշ ժամանակ անց նման խնդիր պետք է ծագեր»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում