Նախարար. Կարեն Ղազարյանի վերաբերյալ Կարմիր Խաչը մտահոգիչ որևէ տեղեկություն չի հաղորդել
«Կարեն Ղազարյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գործ է քննվում»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։
Նա նշեց, որ ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են օգտագործելով միջազգային ազդեցության լծակներն ու մեխանիզմները Կարեն Ղազարյանին վերադարձնելու համար։
«Երկու զուգահեռ գործընթացներ են գնում»,- ընդգծեց նախարարը։
Ա. Զեյնալյանն ասաց, որ այս պահի դրությամբ Կ. Ղազարյանի վերաբերյալ Կարմիր Խաչը մտահոգիչ որևէ տեղեկություն չի հաղորդել։
Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանը 2018թ. հունիսին հայտնվել է Ադրբեջանի իրավազորության ներքո, դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։
Հարցին, թե ձեր և ձեր ընտանիքի հասցեին սպառնալիքների մասին տեղեկություն հրապարակեց, սակայն այդ մարդն ասում է, որ չի սպառնացել, պարզապես իր կարծիքն է հայտնել, դուք ինքներդ սպառալիք տեսե՞լ եք իր հայտարարությունում, Արտակ Զեյնալյանը պատասխանեց. «Իհարկե, ինձ համար տհաճ է, որ նախաքննության գաղտնիքը հրապարակվել է: Այո, հաղորդում եմ ներկայացրել հանցագործության վերաբերյալ: Եթե ներկայացրել եմ հաղորդագրություն, բնականաբար, դրանից հետևում է, որ ես դրա մեջ տեսել եմ սպառնալիք: Նախաքննությունը կպարզի, պահպանենք նախաքննության գաղտնիքը, որովհետև դա հանգեցնում է նաև իմ անձնական կյանքի հարգանքի իրավունքին»:
Նա ասաց, որ նախաքննության մարմնին, ոստիկանությանը ներկայացրել է օգտատիրոջ տվյալները:
Խոսելով պատաճառների մասին՝ նախարարը նշեց. «Այն հայտարարությունը, որ կատարեցի նախորդ ճեպազրույցի ժամանակ ադրբեջանցի սահմանն անցած անձնավորությանը, դրա տակ արված սպառնալիքներ են և ոչ միայն սպառնալիքներ»։
Հարակից հրապարակումներ`
- Հայկական կողմն ինտենսիվ աշխատում է Կարեն Ղազարյանին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ. Տոնոյան
- Ադրբեջանում դատապարտված Կարեն Ղազարյանի հայրը այցելել է ադրբեջանցի սահմանախախտին
- ՄԻՊ-ը Ժնևում բարձրացրել է Ադրբեջանում ազատազրկված Կարեն Ղազարյանի իրավունքների պաշտպանության հարցը
- Ամեն ինչ արվում է Կարեն Ղազարյանին ՀՀ վերադարձնելու համար. Զեյնալյան
- ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանում է Ադրբեջանում Կարեն Ղազարյանի ազատազրկման վճիռը
- Ադրբեջանում գերի ընկած Կարեն Ղազարյանին ազատազրկեցին 20 տարով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին