ԵԱ. Հայաստանի 3 ներկայացուցիչներ հաղթել են 8-րդ տուրում
Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտին մոտեցող շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունում անցկացվել են 8-րդ տուրի պարտիաները:
Հայաստանի ներկայացուցիչներից հաղթել են Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Հայաստանի նորընծա չեմպիոն Արման Փաշիկյանը: Շանթ Սարգսյանը պարտվել է, իսկ Սամվել Տեր-Սահակյանը, Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանը և Մանուէլ Պետրոսյանը խաղաղ ելքով են ավարտել իրենց պարտիաները:
8-րդ տուրից հետո Սամվել Տեր-Սահակյանը հավաքել է 6 միավոր և կեսական միավոր է հետ 5 առաջատարներից:
Սերգեյ Մովսեսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանն ունեն 5.5-ական միավոր:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության գլխավոր մրցավարն է Աշոտ Վարդապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա